Հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի հավաքումը, ինչպես նաև սոցցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են. ՊՆ

Լուրեր

24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ մոտ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
24.04.2024 | 21:00
Ոսկեպարը կարող է անկլա՞վ դառնալ․ մտահոգություններ սահմանազատման մեկնարկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով քաղաքացիների՝ բանակին աջակցելու պատրաստակամությունը, այդուհանդերձ, հայտարարում է, որ հանրային վայրերում զինծառայողների համար սննդի, հագուստի և այլ պարագաների հավաքագրումը, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում կազմակերպվող դրամահավաքներն անթույլատրելի են: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։

«Պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր նմանօրինակ դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին անհրաժեշտ նյութեր է տրամադրելու՝ ուսումնասիրություններ կատարելու, հնարավոր չարաշահումները բացահայտելու, դրանց առկայության պարագայում` մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները:
Պաշտպանության նախարարությունը պատշաճ կերպով արձագանքում է քաղաքացիների և լրատվամիջոցների հնչեցրած բոլոր ահազանգերին»,- ասված է հաղորդագրության մեջ: