Հայ-ադրբեջանական սահմանին մաքսային ծառայությունը կարելի է արտապատվիրակել․Փաշինյանը՝ երթուղիների ապաշրջափակման մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանային ճանապարհների իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա, որի դեպքում սահմանին լինի մաքսային և անձնագրային հսկողություն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցին:

Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարությանը, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չկա և չի կարող լինել, Փաշինյանը նշեց, որ Օվերչուկի խոսքերի մեջ չկա մի բան, որն ինքը կցանկանար սբագրել:

Ըստ վարչապետի՝ այդ հարցը վաղուց լուծված կլիներ, եթե Ադբեջանի կողմից շարունակաբար ագրեսիվ հայտարարություններ չարվեին, որոնք ցույց կտային, որ, չնայած աշխատանքային խմբի այլ բովանդակությանը, բայց տողերի տակում Ադրբեջանը փորձում է տեղադրել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: «Այս «միջանցքի» խոսույթն ի՞նչ խոսույթ է: Նաև «Արևմյան Զանգեզուր» խոսույթը, եթե կա Արևելյան Զանգեզուր, նշանակում է, որ նաև Արևմտյան Զանգեզուր, դա ի՞նչ խոսույթ է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շատ կարևորեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ընթերցանությունը: Փաշինյանը հարցրեց՝ հրապարակային փաստաթուղթ է, դժվա՞ր է բացել կարդալ:

Իսկ, թե ինչ է Հայաստանի ասածը՝ Փաշինյանն ընդգծեց այն է, ինչ Օվերչուկն ասել է։

«Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ շատ ենք ուզում: Որպեսզի մեր ցանկությունը հստակ արտահայտվի, մենք նույնիսկ ունենք նախագծի անուն՝ «Հայկական խաչմերուկ» նախագիծ: Սա մենք ասում ենք՝ ցույց տալու, որ այս գործը համարում ենք մեզ համար կարևոր, մեր սեփականը: Ճանապարհների օգտագործման իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա: Կա սկզբունքային համաձայնություն: Ո՞րն է սկզբունքային համաձայնությունը. Այսինքն, որ ճանապարհները գործում են այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են: Կա այդ սկզբունքային համաձայնության վերծանություն: Դա նշանակում է, որ սահմանին պետք է լինի սահմանային հսկողություն, մաքսային հսկողություն: Եվ կա այս վերծանության մեխանիզմների բացահայտում: Ի՞նչ է նշանակում մեխանզիմների բացահայտումը. անձնագրային հսկողությունն ինչպես պետք է արվի, մաքսային հսկողությունն ինչպես պետք է արվի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս ամեն ինչի վերաբերյալ սկզբունքորեն Ադրբեջանն էլ աշխատանքային մակարդակով առարկություն չի ներկայացնում: Սակայն, ըստ նրա, կան նրբություններ:

«Օրինակ՝ Ադրբեջանն ասում է, որ, քանի որ այսպիսի սուր կոնֆլիկտային իրավիճակ է, իրենք չեն ուզում, որ Հայաստանի սահմանն անցնելիս Ադրբեջանի քաղաքացին առնչվի Հայաստանի սահմանապահի և մաքսավորի հետ: Մենք ասում ենք, որ մենք էլ չենք ուզում, հաշվի առելով կոնֆլիկտային իրավիճակը՝ չենք ուզում, որ Հայաստանի քաղաքացին Ադրբեջանի սահմանը հատելիս առնչվի Ադրբեջանի սահանապահի և մաքսավորի հետ: Ինչպե՞ս լուծենք այս հարցը: Մենք այդ հարցի լուծման ինստիտուցիոնալ հնարավորություն ունենք, որ, օրինակ, սահմանին կարող են կանգնել ռուս սահմանապահներ: Ադրբեջանի պարագայում այս սկզբունքը կխախտվի, այնտեղ էլ են կանգնելո՞ւ ռուս սահանապահներ․ եթե ադրբեջանցի սահմանապահներ են կանգնելու, նշանակում է, որ սկզբունքը կխախտվի»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ հայկական կողմը լուծում է առաջարկել: «Մենք ասել ենք՝ եկեք, օրինակ, սահմանի վրա մաքսային և սահմանապահ ծառայությունները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանը և Ադրբեջանը արտապատվիրակեն: Եվրոպայում էլ հիմա կան երկրներ, որ իրենց մաքսային հսկողությունն իրականացնում է ոչ թե մաքսային պետական ծառայությունը, այլ մասնագիտացված կազմակերպությունների են պատվիրակում, իրենք են այդ գործառույթն իրականացնում: Նույնը կարելի է անել սահմանային հսկողության դեպքում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա պաշտոնապես է ասում:

Նա հավելեց՝ պարզ չէ՝ Ադրբեջանը համաձա՞յն է դրան, թե ոչ, եթե համաձայն է, ապա կարելի է գնալ այդ լուծմանը:

Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է արդյոք այնպես լինել, որ անձնագրերի մեջ դրոշմ չլինի՝ ասաց, որ, այո, կարող է: Կա տարբերակ, որ մուտք գործելիս կտրոն է տրվում, ելքից կտրոնը հանձնվում է, և դրանով գործընթացներն իրականացվում են: Ըստ վարչապետի՝ կարծես թե կա համաձայնություն, որ ճանապարհային վճարը պետք է վճարվի: Պետք է լինեն նաև ապրանքներ, որոնց տարանցումը պետք է արգելվի:

Մանրամասն՝ տեսանյութում։