Ինչպե՞ս հետ բերել զենքի համար վճարած 100-ավոր միլիոնները. քաղաքագետը մեկ լուծում է տեսնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանը զենքի համար հարյուր միլիոնավոր դոլարներ է վճարել, բայց մատակարարող պետությունները, այդ թվում՝ Հայաստանի դաշնակիցները, արտահանումը չեն իրականացրել։ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայից շուրջ կես ամիս անց երեկ Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով Բաքվի կողմից ստեղծված խոչընդոտները։

«Այս հարցում Ադրբեջանը կարող է դերակատարում ունենալ։ Որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ, հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում»,- ասաց նա։

Թե ո՞ր պետության մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը չասաց, նաև չգաղտնազերծեց զենքի առք ու վաճառքի ժամկետների, տեսակների, գումարի հստակ չափի վերաբերյալ տեղեկությունները։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ վարչապետը նկատի ունի Ռուսաստանի Դաշնությանը։

Երևանը զենքի ներկրման խնդիրների մասին ամենաբարձ մակարդակով խոսեց սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին։ Հայկական կողմը հարաբերական հրադադարից հետո հայտարարեց ընդհանուր 207 զոհվածի ու անհետ կորածի, շուրջ 20 գերեվարվածի մասին․ դիրքային կորուստների հստակ պատկեր չի նշվել։ Զոհերի թիվը երկու օր առաջ ավելացավ ևս 3-ով՝ արևելյան ուղղությամբ Ադրբեջանի հերթական սադրանքից հետո։

Ինչո՞ւ ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը համապատասխան սպառազինությունը չի մատակարարել՝ այս ցավալի վիճակագրությունն առնվազն փոքր-ինչ մեղմելու համար։

Քաղաքագետի խոսքով՝ Պուտինն անձամբ է Ալիևին երաշխիքներ տվել, որ Հայաստանն ինքնիշխանությունը պաշտպանելու հնարավորություն չի ունենալու։ Իսկ ահա փետրվարի 24-ից հետո, ըստ Արմեն Հովհաննիսյանի, Ռուսաստանը ինքն է զենք փնտրում Ուկրաինայի դեմ հրահրած ռազմական ագրեսիայի պատճառով։

Հայաստանյան իշխանական մեդիահարթակները գրում են, որ խոսքը շուրջ 500 մլն դոլարի մասին է, որը Հայաստանը դեռ մեկ տարի առաջ է փոխանցել Ռուսաստանին, սակայն սպառազինություն չի կարողանում ստանալ։ Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը պետք է կտրուկ գործողությունների դիմի՝ միջազգային դատարանով գումարը հետ պահանջելուց մինչև դաշնակցային հարաբերությունների խզում։

Դաշնակիցների կողմից զենք չտրամադրելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո ՔՊ-ականները հրաժարվում են թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացնել՝ այդպես էլ խուսափելով նշել՝ քննադատությունն առնչվո՞ւմ է ՌԴ-ին, թե՝ոչ։

Ընդդիմադիր պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը որպես բացարձակ ճշմարտություն չի ընդունում, միաժամանակ, եթե նման իրավիճակ էլ լինի, ապա պետք է պատճառները Երևանում փնտրել․ 2018-ից սկսած Ռուաստանի հետ հարաբերությունները վատթարացել են։

Ռուսաստանի՝ Հայաստանին զենք ու զինամթերք չվաճառելու ֆոնին նշենք, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վճառել Ադրբեջանին։ Այսպես՝ 2010-2014թթ․ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է ավելի քան չորս միլիարդ դոլարի սպառազինություն, իսկ 2015-2018 թվականների ընթացքում՝ հինգ միլիարդ դոլարի տարբեր զինատեսակներ: Բաքվից պարբերաբար հնչում են կարծիքներ, որ նաև ռուսական զինամթերքի շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել քառօրյա պատերազմում: ՀԱՊԿ գծով Հայաստանի մյուս դաշնակից Բելառուսը 2018 թվականի ապրիլին Ադրբեջանին «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր վաճառել:

Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք չվաճառելու տեղեկություններին զուգահեռ՝ երեկ ոչ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հնդկաստանը 250 մլն դոլարի սպառազինություն է տրամադրում Երևանին։ Այսօր նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաալիքին, ենթադրվում է, որ անդրադարձ կլինի նաև այս գործարքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան