Գլխավոր դատախազ Վարդապետյանը Կոլեգիայի նիստ է անցկացրել. ներկայացվել է գլխավոր դատախազի նոր տեղակալը

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ․ տեղեկացնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։

Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Կոլեգիայի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով արիաբար զոհված հայորդիների հիշատակը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ. սեպտեմբերի 26-ից գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է՝ Աննա Վարդապետյանը, համաձայն «Դատախազության մասին» օրենքի իրավակարգավորման, Կոլեգիայի անդամներին է ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանին, անդրադարձել թեկնածուի կենսագրությանը, անձնական և մասնագիտական հատկանիշներին:

Գլխավոր դատախազ Վարդապետյանի առաջարկությամբ, Կոլեգիայի անդամները կարծիք են հայտնել առաջարկության վերաբերյալ՝ միաձայն ընդգծելով Արթուր Պողոսյանի մասնագիտական և մարդկային բարձր որակները, արհեստավարժությունը, աշխատանքի նկատմամբ սրտացավությունն ու նվիրվածությունը:

Գլխավոր դատախազը, եզրափակելով հարցի քննարկումը, նշել է, որ այսօր ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ խնդիր ունենք դիմագրավելու ներքին և արտաքին մարտահրավերները: «Այսօր յուրաքանչյուրիս պաշտոնը խրամատ է: Պարոն Պողոսյան, ես ուրախ եմ, որ դուք վերադառնում եք Դատախազություն:

Վստահաբար, դուք այն մարդկանցից եք, ում հետ միասին ես այդ խրամատը ուղիղ և փոխաբերական իմաստներով պատրաստ եմ պահել: Ձեզ բարի ծառայություն, բարի վերադարձ: Ուրախ եմ, որ ձեր նշանակման փաստաթղթի տակ դրված կլինի իմ ստորագրությունը»,- շեշտել է գլխավոր դատախազը:

Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հնչած բոլոր կարծիքների ու գնահատականների համար՝ վստահեցնելով, որ կանի հնարավորն ու անհնարինը Դատախազության հեղինակությունը, դատախազի պատիվն ու բարի համբավը բարձր պահելու համար: