Նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական 3-րդ լայնածավալ հարձակումն էր. ԳՇ պետի տեղակալ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներն այս պահին Գեղարքունիքի մարզում են․ նրանց թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ից հետո երեկվա ռազմական ագրեսիան ադրբեջանական երրորդ լայնածավալ հարձակումն էր։

Սեպտեմբերի 13-ի գիշերը, ժամը 00.05-ին Ադրբեջանն սկսեց երեք ուղղություններով բավականին ագրեսին լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը:

«Մարտական գործողությունները միանգամից սկսվել են ցամաքային զորքերի գործողությունները, որոնք ուղեկցվել են հրթիռահրետանային կրակով, ԱԹՍ-ների կրակային աջակցությամբ: Եթե մենք ընդհանուր գնահատականը տանք, 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո սա արդեն երրորդ լայնամասշտաբ գործողությունն է՝ ուղղված մեր խիտ բնակեցված տարածքներին:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս պնդել է, որ իբր, այս վերջին գործողության ժամանակ ստիպված նախահարձակ են եղել, որ կասեցնեն հայկական ԶՈՒ ինչ-որ երևակայական գործողություններ: Որպես ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ մի նման միջոցառում հայկական կողմից ոչ պլանավորված, էլ նախատեսված  չի եղել, քանի դա հակասում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին:

Փոխարենը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարները բազմիցս նշել են, որ Հայաստանն ամբողջությամբ իրենց պատմական տարածքն է, իսկ այս տարածքը նշվում է որպես Բասարգեչար:

Ադրբեջանի գործողությունները երեք ուղղություններով էլ ուղղված էին խիտ բնակեցված շրջաններին մի պարզ նպատակով. դեռևս 2021-ի մայիսի 12-ից սկսած իրենց ուղղվածությունը հենց բնակավայրերի վրա էր՝ նպատակ ունենալով, որ սահմանապահ բնակավայրերի բնակիչները լքեն իրենց բնակավայրերը:

Այսօր արդեն մարդիկ չեն կարողանում մշակել իրենց հողերը կամ զբաղվել անասնապահությամբ»,- նշեց Մարտիկյանը:

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալը նկատեց, որ այսօր էլ Թուրքիան հրապարակային հայտարարում է, որ իրենք Ադրբեջանին ամբողջությամբ օժանդակելու են և աջակցելու են. «Նման քաղաքական քայլերով  Թուրքիան միտումնավոր ավելի լարվածություն է մտցնում տարածաշրջանում, դրանով ևս մեկ անգամ ապացուցելով, որ մեր հարևանները միայն լոզունգներով են պատրաստ խնդիրներին խաղաղ լուծում տալու: Նրանք շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը»:

Մարտիկյանն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերին հաջողվում է կատարել իր առջև դրված խնդիրները, ապահովել բնակչության անվտանգությունը:

«Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 13-ի դեպքերի ժամանակ այն մարտական դիրքերը, որոնք ստիպված ենք եղել թողնելու, ադրբեջանցիներին հաջողվել է մտնել միայն այն դիրքերը, որտեղ միչև վերջ կանգնել են մեր զինվորները և զոհվել: Այն դիրքերը, որոնք ադրբեջանցիներին հաջողվել է զբաղեցնել, մենք ունեցել ենք միայն զոհեր ու ծանր վիրավորներ:

«Մարդասիրական» լոզունգներով ադրբեջանցի զինվորները դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին և առանց ամաչելու հաշվեհարդար են տեսել նրանց հետ, ամենավայրագ կերպով վարվել են զոհվածների մարմինների հետ, առավելևս  կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ: Նրանք դա նկարել ու տարածել են սոցցանցերում: Հետևաբար, մեզ համար պարզ է՝ ով է մեր առաջ կանգնած՝ ռազմական տեսանկյունից:

Զինված ուժերն ամեն ինչ անելու են, որպեսզի կասեցնեն հակառակորդի առաջխաղացումը և ապահովել մեր բնակչության անկախ ու անվտանգ կյանքը»,- ընդգծեց ԳՇ պետի տեղակալը:

Նա նաև նշեց, որ այսօրվա ընթացքում շփման ողջ երկայնքով իրավիճակը եղել է համեմատաբար  հանգիստ՝ բացառությամբ մի քանի կրակի ռեժիմի խախտումների. «Վերջին խոշոր խախտումը եղել է երեկ առավոտյան՝ Ջերմուկի շրջանում, որտեղ կիրառել են 82 մմ ականանետ և ԱԹՍ-ներ, որի արդյունքում ունեցել ենք ևս երեք զոհ»:

Մանրամասները՝ տեսանյութում։