Հնդկական այս զենքը կբարձրացնի ՀՀ զինանոցի որակը․ ՌԴ-ի ռազմական ազդեցությունից ազատվելու ճիշտ ուղի է սա․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ-ի դաշնակիցներին Ադրբեջանը խանգարում է զենք մատակարարել մեզ, չնայած այն բանին, որ Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարների գումարը փոխանցել է, ասում է, որ խոսքը ՌԴ-ի մասին է։ Ըստ փորձագետի՝ Հայաստանը պետք է խզի ՌԴ-ի հետ ռազմական կապերը, և այդ դեպքում կստանա աջակցություն Հնդկաստանից և Արևմուտքից։ Քաղաքագետը Հայաստանին զենք չմատակարարելը համարում է ՌԴ-Թուրքիա դաշինքի քաղաքականության արդյունք, ինչից ելնելով, ըստ նրա, ՀՀ-ն պարտավոր է փնտրել դաշնակիցներ Արևմուտքում։

-Պարո՛ն Արզումանյան, այսօր առավոտից երկու ինֆորմացիոն հոսք ստացվեց․ առաջին՝ ՀՀ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ցավոք, Ադրբեջանը որոշակի հաջողություն ունեցավ ՀՀ-ի դաշնակիցների հետ հարաբերություններում, որպեսզի ՀՀ-ին զենք և ռազմամթերք չմատակարարվի․ հարյուր միլիոնավոր դոլարների զենքի գումար է վճարել ՀՀ-ն, բայց մատակարարման պարտականությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակիցների կողմից։ Խոսքը ՌԴ-ի կողմից զենք չմատակարարելու մասին է։ Եվ կա Ալիևի բաց զգուշացումը, թե ՀՀ դաշնակիցները չպետք է զինեն ՀՀ-ին, հակառակ պարագայում՝ պատասխան կստանան։ Կարելի՞ է փաստել, որ Ադրբեջանն իսկապես ազդում է ՌԴ քայլերի վրա։

–Փաստորեն, Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ մենք ունենք դե յուրե դաշնակից, բայց դե ֆակտո դաշնակից չունենք։ Մենք վաղուց խոսում ենք դրա մասին։ Ես էլի եմ ասել, որ «ՌԴ-ն՝ որպես դաշնակից» մտքից մենք պետք է հրաժարվենք։ Մենք արդեն հասկացել ենք, որ Ռուսաստանը հայ ժողովրդի դաշնակիցը չէ։ Դա հասկանալուց հետո մենք պետք է քայլեր անենք։ Երկրորդ՝ դա ոչ թե Ադրբեջանի կարծիքն ու Ադրբեջանի ազդեցությունն է ՌԴ-ի վրա, այլ ռուս-թուրքական հարաբերության դրսևորում, Ադրբեջանն ընդամենը գործիք է։ Ռուս-թուրքական ռազմական դաշինք է գործել և՛ 100 տարի առաջ, և՛ հիմա։ ՌԴ-ն չի մատակարարում ՀՀ-ի տված գումարին համարժեք զենքը, դա շարունակությունն է նրանց դաշինքի, այսինքն՝ դա բնական է։ Ուղղակի մենք, որպես հասարակություն և պետություն, հասկացել ենք և այնքան ենք հասունացել, որ կարող ենք հրապարակայնորեն դրա մասին խոսել։

-Եվ իրականության մասին տեղյա՞կ պահել հասարակությանը։

–Այստեղ, իմ կարծիքով, հասարակության ազդեցությունն է իշխանության վրա գործում։ Մենք դեմոկրատական երկիր ենք, որտեղ հասարակությունը չնչին, բայց ազդեցություն ունի իշխանությունների վրա։ Ռազմական գործողությունները, որում ներգրավված է Հայաստանը, ուրիշ ելք չեն թողնում, քան հասարակության հասունացումը։ Եվ հայկական իշխանությունները, գուցե՝ ստիպված, բայց խոսում են իրականության մասին, որ ՌԴ-ին որպես դաշնակից ընդունելն արդեն անհնար է։

-Դուք, որպես ազգային անվտանգության հարցերով փորձագետ, մեր զրույցներում հաճախ եք նշում, որ ՀՀ-ն պետք է մեծացնի իր ռազմական սուվերեն կարողությունները, ինչը բնական է, քանի որ պատերազմի ժամանակ ՀՀ-ն շրջափակվում է՝ ինչպես 2020-ին տեղի ունեցավ։ Մենք գիտենք, որ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ հայկական ռազմական միտքը մտել է գործի մեջ։ Կխնդրեմ ներկայացնեք՝ ի՞նչ է տեղի ունեցել։

-Դուք խոսում եք օպերացիաների իրավիճակային կենտրոնի մասին, որը մշակել են հայկական ՏՏ ընկերություններից մի քանիսը, ինչը հնարավորություն է տվել ՀՀ-ին ունենալ այդ զենքը։ Դու, ունենալով նման կենտրոն, հնարավորություն ունես կազմակերպել ռազմական գործողությունները լրիվ ուրիշ մակարդակի վրա։ Դու ստեղծում ես մի համակարգ, որտեղ հավաքվում է ամբողջ տեղեկատվությունը անօդաչուներից, հետախուզությունից և այլն, վերլուծում ես և կայացնում որոշում, հասցնում մինչև վաշտերի, դասակների հրամանատարությանը։ Քիչ երկրներ կան, որոնք կարող են գումարտակի և բրիգադի մակարդակում նման աշխատանք տանել, դրանք են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, երկու-երեք շաբաթ առաջ Թուրքիան է հայտարարել, որ իրեքն էլ ունեն։ Մեծ՝ պետական մակարդակի վրա շատերն ունեն նման համակարգ, բայց գումարտակի մակարդակի վրա ՀՀ-ն քիչ երկրներից է, որ ունի։ Սա ցույց է տալիս, որ մենք կարողանում ենք կառուցել ամենաբարդ զենքերից մեկը, որը նաև ներդրվել է և օգտագործվել վերջին ռազմական գործողությունների ժամանակ։

-Հնդկական The Economic Times-ը հայտնում է, որ Հնդկաստանը Հայաստանին զենք և զինամթերք մատակարարելու մի շարք պայմանագրեր է կնքել այս ամսվա սկզբին։ Աղբյուրի տվյալներով՝ արժեքը կազմել է շուրջ 250 մլն դոլար: Ըստ լրատվամիջոցի՝ պատվերը ներառում է Pinaka համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, որոնք Հնդկաստանի բանակն է օգտագործում և առաջին անգամ են արտահանվում։ Համակարգի առավելագույն հեռահարությունը 40 կմ է, Mark-I-ի մոդիֆիկացված տարբերակի համար՝ 60 կմ։ Կայանքը 44 վայրկյանում կարող է 12  հրթիռ արձակել։ Արդիականացված տարբերակն ունի ավելի քան 90 կմ հեռահարություն։ Թե Pinaka համակարգի ո՞ր տարբերակն է մատակարարվելու Հայաստան, աղբյուրը չի մասնավորեցնում։ Հնդկաստանը ՀՀ-ին կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ, այլ սպառազինություն ևս։ Ինչպիսի՞ ձեռքբերում է սա։

–Այսպիսով, մենք սկսում ենք փոխել հայկական զինանոցի որակը, ինչը վաղուց պետք է արվեր՝ 2020-ին, 2010-ին։ Հայկական դիվանագիտությունը և քաղաքական ոլորտը շատ երկար է գնացել՝ հասկանալու համար, որ Հնդկաստանը մեր բնական դաշնակիցն է։ Հնդկաստանը մեր նոր դաշնակիցներից, անշուշտ, առաջինն է, որովհետև նա ունի այն զենքը, որը մեզ խիստ անհրաժեշտ է։ Արևմուտքի ռազմական տեխնոլոգիաները շատ լավն են, բայց ադապտացումը ժամանակ է պահանջում։ Հնդկաստանը մի կողմից հեշտ է, մյուս կողմից էլ՝ նույն գաղափարական դաշտում է, ինչ Արևմուտքը։ Հայաստանը պետք է խզի ռազմական կապերը ՌԴ-ի հետ, որը մեր դաշնակիցը չէ և մեզ այլևս զենք չի մատակարարում։ Արևմուտքը և Հնդկաստանը մեզ կօգնեն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան