ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը կարևորում է տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությունը․ VOA

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարպենտերը անցկացրել է հեռավար ասուլիս, ուր պատասխանել է մի շարք հարցերի, որոնց թվում էին Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության, Հարավային Կովկասում ստեղծված կացության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր․ գրում է VOA—ն։

Իր խոսքում դեսպան Քարպենտերը, մասնավորապես, ասել է.

«Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է (Հարավային Կովկասի) տարածաշրջանում: Մենք ներկայումս շատ ակտիվորեն ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումներում։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացը և խորապես ներգրավված ենք նաև Վրաստանում: Կովկասում մեր նորանշանակ բանագնաց Ֆիլ Ռիկերը Թբիլիսիում էր, և մենք պատրաստվում ենք շարունակել բարձր մակարդակի երկխոսությունը Վրաստանի հետ։

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության և Մինսկի խմբի ապագայի մասին հարցերին՝ դեսպան Քարպենտերն ընդգծել է.

«Միացյալ Նահանգները վերջերս Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակեց Ֆիլ Ռիկերին: Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Մինսկի խումբը ներկայումս չի անցկացնում հանդիպումներ համանախագահների միջև Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի և այլ պատճառներով։ Ներկայումս առկա է խաղաղ գործընթաց, որը երկու կողմերի հետ առաջնորդում է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և ԱՄՆ-ը մեծապես աջակցում է այդ գործընթացին։ Մենք նաև երկկողմ ձևաչափով ակտիվորեն ներգրավված ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ գործընթացը որտեղ և երբ հնարավոր է դյուրին դարձնելու համար՝ ԵՄ մեր գործընկերների հետ սերտ խորհրդակցությամբ»,- ասել է Քարպենտերը:

Ամերիկացի դիվանագետը նաև հավելել է. «Մեր գերակա առաջնահերթյունն է, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցումը, տարածաշրջանում տրանսպորտային և կոմունիկացիոն միջանցքների բացումը, բարի դրացիական հարաբերությունների հաստատումը: Եվ իհարկե, հիմնարար տեղ է զբաղեցնում տարածաշրջանում բնակվող ողջ բնակչության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությունը»,- ասել է դեսպան Քարպենտերը: