Պոզով-պոչով կոռուպցիա՞. Ոստիկանությունում 150 մլն դրամով «գնել են» ԱՄՆ-ի անվճար տրամադրած համակարգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ենթադրյալ կոռուպցիոն չարաշահման դեպք Ոստիկանությունում․ խոսքը շուրջ 150 մլն դրամի մասին է։ Ոստիկանությունը Պարեկային ծառայության ավտոմեքենաների համար նախատեսված պետհամարանիշ նույնականացնող տեսախցիկներ և ծրագրային ապահովման համակարգ է ձեռք բերել 145 մլն 320 հազար դրամով։ Բայց պարզվել է, որ Երևանում ԱՄՆ դեսպանատունը 206․6 մլն դրամով արդեն իսկ ձեռք էր բերել վերոնշյալը և անվճար տրամադրել ՀՀ Ոստիկանությանը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Այս տեղեկությունը Factor TV-ին հայտնի է դարձել Գլխավոր դատախազությունից «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին փոխանցված պաշտոնական գրությունից․ «2021 թվականի դեկտեմբերի 6-ին ԱՄՆ դեսպանատան և «ՍՈՍ Սիսթեմս» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով ընկերությունը 2022 թվականի մարտին պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ավտոմեքենաների համար մատակարարել է տեսանկարահանող սարքեր և ծրագրային ապահովման համակարգ։ Այս ծառայությունների ձեռքբերման համար նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին նամակագրական կապ է եղել ԱՄՆ դեսպանատան և Ոստիկանության Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Սամվել Հովսեփյանի միջև։ Սակայն, այս ամենով հանդերձ, ուշագրավ է, որ ըստ Դատախազությունից ստացված փաստաթղթերի՝ Սամվել Հովսեփյանը պարեկային ծառայության Շիրակի և Լոռու մարզային ծառայությունների ավտոմեքենաներում տեղադրվող տեսախցիկների գնման համար տեխնիկական բնութագիր է կազմել, որի մեջ ներառել է նաև արդեն իսկ դեսպանատան կողմից ձեռք բերված ծրագրային ապահովման համակարգը»։

Ուշագրավ է, որ ծրագրային ապահովման համակարգը Ոստիկանությանը դարձյալ մատակարարել է «ՍՈՍ Սիսթեմս» ՍՊԸ-ն։ Մատակարար ընկերությունն էլ իր հերթին Ոստիկանությանը չի տեղեկացրել, որ տրամադրում է նույն ծառայությունը, ինչի համար ԱՄՆ դեսպանատունն արդեն վճարել է։

Ըստ Դատախազության՝ մրցույթը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ Հովսեփյանն ԱՄՆ դեսպանատան աշխատակցի հետ տեսանկարահանող սարքերի և ծրագրային ապահովման համակարգի ձեռքբերման քննարկումների մեջ է եղել։ Արդեն մարտի 1-ին «ՍՈՍ Սիսթեմս» ՍՊԸ-ն Ոստիկանությանը մատակարարել է 145 մլն 320 հազար դրամի գործարքի շրջանակում ձեռք բերված ծառայությունը։

2022 թվականի օգոստոսի 2-ին այս գնման վերաբերյալ Ոստիկանության Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի նոր պետ Ռաֆայել Ափյանը զեկուցագրով տեղեկացրել է Վահե Ղազարյանին։ Օգոստոսի 23-ին արդեն փաստաթղթերը տրամադրվել են Գլխավոր դատախազությանը, որտեղից էլ մեկ օր անց փոխանցվել Հակակոռուպցիոն կոմիտեին։ Օգոստոսի 27-ին ՀԿԿ-ում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով, որի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Կառույցից փոխանցեցին, որ հարուցված քրեական գործով մեղադրյալներ չկան։ Սամվել Հովսեփյանը վկայի կարգավիճակ ունի, ՀԿԿ է հրավիրվել մեկ անգամ։

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան մարտի 31-ին աշխատանքից ազատվել է, բայց իրեն վերագրվող մեղադրանքները չի ընդունում։ Հարցին՝ ինչո՞ւ է տեսախցիկների գործարկման համակարգը երկրորդ անգամ գնելու հայտ ներկայացրել, երբ ԱՄՆ դեսպանատունն արդեն անվճար տրամադրել էր, Հովսեփյանը Factor TV-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ նման փաստաթուղթ չի կազմել։

Սամվել Հովսեփյանը պնդում է՝ գնման ընթացակարգի հետ կապված բոլոր որոշումները կայացվել են կոլեգիալ քննարկումների արդյունքում, երբեմն նաև՝ առանց իր մասնակցության։

Ոստիկանության ղեկավարությունը ենթադրյալ խոշոր չարաշահման վերաբերյալ գնահատականներ չի ցանկանում հնչեցնել։ Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը միայն բացառում է գործարքին վերին օղակների ներգրավվածությունը։

Ոստիկանության բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկված Դանիել Իոաննիսյանն այս գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։

Սամվել Հովսեփյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել էինք նաև հանդիպել․ նա չհրաժարվեց հանդիպումից, բայց չհամաձայնվեց Factor TV-ի տեսախցիկի առջև խոսել կամ տեսանկարահանվել։ Հովսեփյանին հեղափոխությունից հետո` 2018-ի հունիսի 28-ին Վալերի Օսիպյանն էր նշանակել Ոստիկանության Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ։

Քանի դեռ չկա դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռ, Ոստիկանությունում 145 մլն դրամի չարաշահման ենթադրյալ դեպքը միանշանակ կոռուպցիա անվանելը դժվար է, սակայն դժվար է նաև պնդել, որ պատշաճ քննություն կիրականացվի և կտրվեն բոլոր հարցերի պատասխանները։ Հայաստանում կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության մասին հայտարարած Փաշինյանի իշխանության շուրջ հինգ տարիների ընթացքում կոռուպցիոն խոշոր չարաշահման որևէ դեպքով որևէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան