Ռոբերտ Մենենդեսը Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին հատկացվող անվտանգային օժանդակությունը

Լուրեր

29.03.2024 | 18:47
Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին
29.03.2024 | 18:39
Բաքուն հիասթափված է ԱՄՆ հայտարարություններից ու գործողություններից. Հաջիև
29.03.2024 | 18:30
A-politic Արայիկ Մանուչարյանի հետ․ ԱՆՈՆՍ
29.03.2024 | 18:20
Ռումինիայում ԱԹՍ-ի բեկորներ են հայտնաբերվել Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ֆերմայում
29.03.2024 | 18:09
ԿԻն զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ապահավող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՀՔԱՎ-ը առաջարկներ է ներկայացրել
29.03.2024 | 18:04
ՌԴ ԱԳՆ-ն՝ 102-րդ բազայի դուրսբերման, Բաքուն՝ Հարությունյանի հարցազրույցը չհեռարձակելու մասին․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 18:00
Դատախազը պահանջում է 11 տարվա ազատազրկման դատապարտել Լևոն Երանոսյանին․ մեղադրական ճառը հրապարակվեց
29.03.2024 | 17:55
Այժմ ռեաբիլիտացիայի փուլում եմ. արդարացված դատավոր․ Բորիս Բախշիյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:49
Բռնել են տաջիկներին ու մահակներով ծեծել․ ՌԴ-ում Կենտրոնական Ասիայից միգրանտները պատմում են փողոցներում ձերբակալությունների և ստուգումների մասին
29.03.2024 | 17:40
Բոլոր տեղերում էլ կան. Չիչոյանը` «հուդաների և գործ տվողների» մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:30
Կուրսանտի դաժան սպանությունից 9 տարի անց․ տուժող կողմը պահանջում է ցմահ, պաշտպանական կողմը՝ արդարացման դատավճիռ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:23
Հաջիևը հայտարարել է, թե «Հայաստանի հետ խաղաղությունը մոտ է ավելի, քան երբևէ»
29.03.2024 | 17:21
Ուզում էի եկամտահարկով տուն գնել Ծաղկաձորում. դատավոր Հարությունյանը` իր Կոտայք տեղափոխվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 17:15
Էրդողանի՝ մայիսի 9-ին ԱՄՆ նախատեսված այցը հաստատվում է
29.03.2024 | 17:09
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի որպես ԲԴԽ անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հաղորդմամբ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, վկայակոչելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումները, նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին և առհասարակ վերանայել այդ երկրին հատկացվող օժանդակությունը։

Սեպտեմբերի 22-ին պետքարտուղար Բլինքենին հասցեագրված բավական խիստ նամակում Մենենդեսը նշել է, որ ԱՄՆ-ն չպետք է դերակատարում ունենա ավտորիտար բռնություններին աջակցելու գործում, և որ ինքն ու իր գործընկերները Կոնգրեսում աշխատելու են «907-րդ» բանաձևի կիրարկման նախագահական սահմանափակումները վերացնելու ուղղությամբ։ 907-րդ բանաձևի կիրարկումից նախագահական հրաժարման օրենսդրական հնարավորության վերացումն ուղղակիորեն ենթադրում է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցում։

Մենենդեսը նաև հղում է արել ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի ուսումնասիրություններին, ըստ որոնց՝ պետդեպարտամենտը պատշաճ կերպով Կոնգրեսին չի զեկուցել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակության ազդեցության վերաբերյալ։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը չպետք է անաչառ երևալու համար նվազեցնի ադրբեջանական հարձակումների ծավալը։ Մենենդեսը, մեջբերելով Բայդենի՝ «…երբ բռնապետերը գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս են առաջացնում» պնդումը, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կարևոր հնարավորություն ունի կանգնելու հայ ժողովրդի կողքին, երբ վերջինս փորձում է հետ մղել բռնատիրական վարչակազմի հարձակումը»։

Անդրադառնալով Մենենդեսի գրությանը՝ Հայ դատի Ամերիկայի կենտրոնական հանձնախմբի անդամ ԱՆի Չաղլասյանը նկատել է․ «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախագահ Մենենդեսին իր սկզբունքայնության և համառության համար՝ դադարեցնելու ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Այդ գործընթացն ավելի հրատապ դարձավ ադրբեջանական ռմբակոծությունների, ներխուժման և Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի պայմաններում։ Աշխատելով սենատոր Մենենդեսի հետ՝ մենք հետամուտ ենք լինելու օրենսդրությամբ և մեզ հասանելի այլ միջոցներով հասնելու դեպի Ադրբեջան ամերիկյան հարկատուների գումարների հոսքի դադարեցմանը»։