Ֆինանսական աջակցություն՝ «Սուրմալու»-ի պատահարից տուժած անձանց և նրանց ընտանիքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 19:50
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
19.04.2024 | 19:39
208 մլն դրամ անարդյունավետ ծախս․ ՊՎԾ-ն հրապարակել է Փաշինյանի հանձնարարությամբ իրականացրած ստուգումների արդյունքները
19.04.2024 | 19:32
Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ. Միրզոյան
19.04.2024 | 19:30
«Գնացե´ք Ալեքսանյանի շուկան ստուգեք». առևտրականների ապրանքը դարձյալ առգրավվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 19:21
Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
19.04.2024 | 19:10
Վարդանաշեն և հարակից գյուղերի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը
19.04.2024 | 19:00
ՀՀ-ն պետք է Ադրբեջանին ասի՝ այո, ադրբեջանական գյուղեր են, բայց պարտադիր քննարկելու ենք ողջ սահմանի հարցը․ Իրինա Ղուլինյան-Գերց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:52
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիները պարգևատրվել են «Լրատվամիջոցների ազատության համար մրցանակով»
19.04.2024 | 18:46
«Փորդ կթափեմ»․ քաղաքացին պնդում է՝ Բյուրեղավանի համայնքապետը իրեն առևանգել է, վերջինս զավեշտ է համարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:30
A-politic Վարդան Ոսկանյանի հետ․ ԱՆՈՆՍ
19.04.2024 | 18:24
Այցը պատմական էր, օրակարգը՝ հագեցած․ ամփոփվել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա
19.04.2024 | 18:15
Կրեմլի՝ ՀՀ-ով զբաղվող պաշտոնյաները տապալել են իրենց աշխատանքը․ ՌԴ-ին ևս ծանր հետևանքներ է լինելու․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:09
Դպրոցների սեյսմակայունությունը՝ ակտուալ հիմնախնդիր․ փոխնախարարը հանդիպել է ԱԶԲ պաշտոնյաների հետ
19.04.2024 | 18:03
Երևանը Բաքվին՝ 2,5 գյուղ, Բաքուն Երևանին՝ անվտանգային ռիսկերի նվազում, Ալիևը Պուտինի հետ հանդիպման է մեկնում․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 17:52
Եվրախորհրդարանը կքննարկի Ադրբեջանում բռնաճնշումների հարցը
Բոլորը

Ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը։

2022 թվականի օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում («Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ) տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները միանվագ աջակցություն կստանան պետությունից։

Կառավարության այսօրվա նիստում հաստատված որոշման համաձայն՝ մինչև երեք օր հոսպիտալացված անձինք կստանան 150 հազար դրամ (360 դոլար), երեք օրից ավելի՝ 300 հազար դրամ (720 դոլար)։   Մահացած քաղաքացիների ընտանիքներին կտրամադրվի 3 մլն դրամ (7 200 դոլար)։ Նույնքան գումար կստանա այն քաղաքացու ընտանիքը, ում գտնվելու վայրը մինչ օրս չի պարզվել։   Ծրագրի պոտենցիալ շահառուներն են պայթյունի հետևանքով վիրավորված 24 մարդ և 16 զոհվածների ընտանիքներ, ինչպես նաև անհայտ կորած քաղաքացու ընտանիքը։

ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 55 մլն 650 հազար դրամ:   Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները և ֆիզիկապես տուժած քաղաքացիները ֆինանսական աջակցություն կստանան։

Հիշեցնենք, որ Երևանի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի էր ունեցել պայթուն, որի հետևանքով 16 մարդ մահացել էր, ավելի քան 60 քաղաքացի ստացել էին մարմնական տարբեր վնասվածքներ:

Մանրամասները՝ տեսանյութում։