Կռիվը Ադրբեջանի տարածք տեղափոխենք՝ պատերազմը կկանգնի․ հարվածային ԱԹՍ-ներ ՌԴ-ն չի տա, ԱՄՆ-ի ձեռքը պիտի սեղմենք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային ճգնաժամի լուծումը տեսնում է Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համատեղ աշխատանքի միջոցով, հատկապես, երբ, ըստ նրա, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի Նենսի Փելոսիի այցը ՀՀ-ին տրված հնարավորությունների մասին ապացույց է։

Քաղաքական գործիչը շեշտում է՝ ՌԴ-ն անհուսալի գործընկեր է, և դա փաստվել է բազմիցս․ «Այդ ռազմավարական գործընկերոջ պարագայում էր, որ Թուրքիան մտավ Կովկասի տարածք։ Նրա անգործության պայմաններում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը։ Այդ՝ իբր ռազմավարական գործընկերը թույլ տվեց «նոյեմբերի 9-ի փաստաթղթում» գրել 9-րդ կետը։ Այդ ռազմավարական գործընկերն է հանդես գալիս մեր թշնամու մոտեցումներով։ Այս մտքիս հիմքն է՝ Լաչինի շրջանը Ադրբեջանին հանձնելուց սկսած Շուշի ՌԴ դեսպանի այցը, և Կոպիրկինի՝ Ջերմուկ չայցելելը։ Իսկ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանները չայցելեցին Շուշի, միաժամանակ՝ այցելելով Ջերմուկ, և ՌԴ-ից բացի՝ նաև ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանները չգնացին Ջերմուկ։ Սա ակնհայտորեն նշանակում է, որ մեր ռազմավարական գործընկերը սպասարկում է Ադրբեջանի շահը»։

Այս փաստերին Արամ Սարգսյանն ավելացրեց նաև այն, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԱԹՍ-ն հասնում է մինչև Սևան քաղաքի շրջակայք՝ 40 կմ խորանալով, հարվածում է ռազմավարական նշանակության ջրային օբյեկտի, մինչդեռ ՌԴ-ն, սա իմանալով, սահմանային վեճ է կոչում տեղի ունեցածը, որ զորք չմտցնի Հայաստան և ագրեսիայից չպաշտպանի, ինչն իր պարտավորությունն է։

Գյումրիի ռուսական ռազմաբազան ու ռուսական զենքը, ըստ Արամ Սարգսյանի, «բուտաֆորիա են», և լրջագույն անվտանգային խնդիրներ չեն լուծել՝ ո՛չ 44-օրյա պատերազմին, ո՛չ 2021-ի մայիսյան ներխուժումների, ո՛չ էլ վերջին սադրանքի ժամանակ։ Ադրբեջանի և Ռուսաստանի մոտեցումները համընկնում են Հայաստանից միջանցք ստանալու, Արցախի կոնֆլիկտը փակելու հարցերում և, ըստ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի, եթե այսօրվա իրավիճակը պահպանվի, հայաթափվելու է Արցախը, Սյունիքում միջանցք է լինելու՝ ամբողջությամբ ռուսական վերահսկողությամբ, ՀՀ-ն կորցնելու է ինքնիշխանությունը՝ դառնալով Միութենական պետության անդամ։

Այս իրավիճակը չի բավարարում Արամ Սարգսյանին, և նա լուծումներ է առաջարկում․ «Մենք ունենք լուծումներ՝ այս ճահճից դուրս գալու։ Մենք պետք է օգտվենք աշխարհի տված հնարավորություններից, ինչպես, ասենք, ԵՄ-ն Շառլ Միշելի գլխավորությամբ հանդիպումներ է կազմակերպում՝ Արցախի հարցի հիմնախնդիրը պահելով, ՄԱԿ-ում խնդիրը բարձրաձայնվեց, ուր նաև ասվեց, որ խնդիրը ԼՂ-ի հարցի ենթատեքստում է։ ԱՄՆ-ը նշանակում է համանախագահ Մինսկի խմբում՝ Ֆիլիպ Ռիքերին, ում Ալիևն ընդունում է Բաքվում։ Խնդիրները գնում են՝ բանակցային դաշտում լուծումներ գտնելու։ Ես կողմ եմ դրան»։

Արամ Սարգսյանը կասկած չունի, որ ռազմական դաշտում ևս Հայաստանը պետք է հավասարակշռությունը վերականգնելուն ուղղված քայլեր անի, ինչը նա բացառում է ուկրաինական պատերազմում լրջագույն խնդիրներ ունեցող ՌԴ-ի հետ համատեղ։

«Վերջին պատերազմն էլ ցույց տվեց, որ Ադրբեջանը կկանգնի այն պարագայում, երբ հայ զինվորը պատերազմը տեղափոխի Ադրբեջանի տարածք։ Վստահեցնում եմ՝ այս վերջին պատերազմում Սյունիքում Գորիսի հատվածում կար հնարավորություն՝ պատերազմը տեղափոխելու Ադրբեջանի տարածք, բայց դրան խանգարել են հարվածային անօդաչու թռչող սարքերը։ Հայ զինվորին պետք է սպառազինություն։ Որտեղի՞ց կարող ենք վերցնել այդ սպառազինությունը։ Ես կուզենայի այս հարցին պատասխանեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՌԴ-ն, բնականաբար, չունի այդ սպառազինությունը, չի կարողանում տալ, և այսօր էլ իր սպառազինությունը պարտվում է իսրայելական, թուրքական, իրանական ԱԹՍ-ներին»,- ասաց նա։

Արամ Սարգսյանն անթույլատրելի կհամարի Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ԱՄՆ-ի պարզած ձեռքի մերժումը։ Նա պնդում է, որ ելքը ՀԱՊԿ-ից դուրս գալու մեջ է, և որպես հաջորդ քայլ՝ ՀՀ կառավարությունը խորքային համագործակցություն սկսի Վաշինգտոնի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան