Ռուսական «Առաջին ալիքի» մեկնաբանը ներողություն է խնդրել ՀՀ սուվերեն տարածքը ԼՂ «վիճելի տարածք» անվանելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2024 | 16:57
Մեծ Եղեռն միշտ էլ ասվել է. Մարուքյանը` Փաշինյանի ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 16:46
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
24.04.2024 | 16:33
Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Մանսուրյանը՝ Էրդողանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 16:26
Երթ դեպի Ծիծեռնակաբերդ՝ ի զորակցություն Բաքվի բանտում պահվող հայ գերիների
24.04.2024 | 16:12
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
24.04.2024 | 16:00
Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների կապակցությամբ
24.04.2024 | 15:51
ՀՀ-ում օտարերկրյա դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2024 | 15:42
«Մոռացված հայրենիք»․ վավերագրական ֆիլմ՝ Արցախից արմատախիլ արված փախստականների մասին
24.04.2024 | 15:27
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության և բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի ԱԳ Նախարար
24.04.2024 | 15:21
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ․ ՓԾ
24.04.2024 | 15:05
Մատվիենկոն Ալեն Սիմոնյանից «պատասխան» է պահանջում, Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել․ ԼՈՒՐԵՐ
24.04.2024 | 15:03
Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա
24.04.2024 | 14:51
Վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդենի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
24.04.2024 | 14:47
Թուրք պատմաբան․ «Ես հավատում եմ, որ Հայոց ցեղասպանությունը, ինչպես Հոլոքոստը, երբեք չի մոռացվի»
24.04.2024 | 14:42
Ցեղասպանությունը գրեթե արմատախիլ արեց Կովկասի հարավային մասում գտնվող հնագույն և բարգավաճ քրիստոնեական կենտրոնը․ Հունաստանի նախագահ
Բոլորը

Ռուսական «Առաջին ալիքի» մեկնաբան Անատոլի Կուզիչևը եթերում ներողություն է խնդրել ավելի վաղ հաղորդման ժամանակ արած այն հայտարարության համար, որով ՀՀ տարածքը անվանում էր ԼՂ տարածք։

Հիշեցնենք, որ «Առաջին ալիքի» «Время покажет» հաղորդման ժամանակ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան և հայտարարությունը, որով Փելոսին դատապարտել է Ադրբեջանի անօրինական մահացու հարվածները ՀՀ տարածքին, Կուզիչևը նշել էր, թե դա ճիշտ չէ, քանի որ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի «վիճելի տարածքի» մասին։

Այսօր արդեն նա հրապարակային ներողություն է խնդրել։

«Մեր հաղորդումը հայտնի է նրանով, որ մենք մեր խոսքերի համար պատասխան ենք տալիս։ Այս անգամ էլ այդպես կլինի։ Ես երեկ սխալվել եմ։ Խոսքը գնում էր ՀՀ սահմամերձ շրջանների ու տարածքների մասին, այլ ոչ թե չճանաչված ԼՂ-ի կամ Արցախի մասին։ Ներողություն եմ խնդրում նման հիմար սխալի համար»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, հավելենք, որ ռուսական դաշնային հեռուստաալիքների եթերում, այդ թվում՝ «Առաջին ալիքի», նախօրեից հնչում են Հայաստանի, հայ ժողովրդի հասցեին վիրավորանքներ ու սուտ տեղեկություններ։ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող որևէ հայտարարություն չկա, չեն ներկայացվել նաև ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։

Էմմա Չոբանյան