Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարն ու փորձագետը սխալվում են՝ վերջին բախումները ոչ թե ԼՂ-ում էին, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում․ FIP

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Ռուսաստանի պետական Առաջին ալիքի Время покажет («Վրեմյա պոկաժետ») քաղաքական թոքշոուի սեպտեմբերի 19-ի թողարկման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցին, հաղորդավարը և հյուրերը պնդել են, որ հայ-ադրբեջանական ռազմական բախումները տեղի են ունեցել ոչ թե Հայաստանում, այլ Լեռնային Ղարաբաղում:

Հաղորդման ընթացքում տեղադրվել է Փելոսիի՝ ՀՀ ԱԺ-ում ունեցած ելույթի այն հատվածը, որտեղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան քննադատում է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ այն անվանելով «մահաբեր» և «անօրինական»։

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի դեմ Ադրբեջանի մահացու հարվածները և հարձակումները ԱՄՆ Կոնգրեսի անունից։ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ և վաղուց նշել է, որ ռազմական լուծում հակամարտությունը չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, և մենք ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- ասել էր Փելոսին։

Հեռուստահաղորդավար Անատոլի Կուզիչևը հաղորդման ընթացքում ուշադրություն է հրավիրում Փելոսիի վերոհիշյալ գնահատականների վրա և պնդում, որ դրանք «սխալ» և «չափազանցված են»։

«Ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը հետևյալի վրա․ նա ասել է․ «Ադրբեջանի հարձակումը «մահաբեր» և «անօրինական» հարձակում է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»։ Ես կարծում եմ, որ սա ֆորմալ առումով ճիշտ չէ, ինչպես ես եմ հասկանում, խոսքը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի վիճելի տարածքի մասին է, այդպես չէ՞, Վլա՛դ»,- ասել է հաղորդավարը՝ դիմելով ու խոսքը փոխանցելով թոքշուի հյուրերից ռազմական փորձագետ ներկայացող Վլադիսլավ Շուրիգինին։

Վերջինս, իր հերթին, նույնպես կրկնել է, որ հայ-ադրբեջանական ուժերի վերջին բախումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում․ «Ակնհայտ է, որ բախումը, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքում, դեռ երկար պետք է ուսումնասիրվի՝ ով և ինչու է առաջինը հարձակվել»։ Մի քանի րոպե անց Անատոլի Կուզիչևը կրկնել է սխալը՝ նշելով, որ ՀԱՊԿ մոնիթորինգային շտաբը մեկնել է Արցախ: Ավելի ուշ, հյուրերից մեկը՝ Դմիտրի Աբզալովը, ուղղել է հաղորդավարի և հյուրերի սխալը՝ նշելով, որ բախումները տեղի են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, այլ ոչ թե Արցախում:

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերn Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

ՀՀ Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած նիստին ընդունված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:

Այսպիսով, ռուսական պետական «Առաջին ալիքի» եթերում հնչած պնդումը, թե հայ-ադրբեջանական վերջին բախումները եղել են Լեռնային Ղարաբաղի տարածքում, չի համապատասխանում իրականությանը։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք։

Խնդրո առարկա հաղորդումը դեռևս հեռարձակվել է միայն հեռուստատեսությամբ: Համացանցում հայտնվելուն պես դրա հղումը կտեղադրենք մեր հրապարակման մեջ: