Նենսի Փելոսին պատմել է Հայաստան կատարած այցի մասին

Լուրեր

16.04.2024 | 09:55
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին ջրատար խողովակ է վթարվել
16.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
15.04.2024 | 23:33
Թուրք և իսրայելցի առևտրականներն ուղիներ են փնտրում Անկարայի՝ Թել Ավիվի դեմ սահմանափակումները շրջանցելու համար
15.04.2024 | 23:30
Վրաստանը թույլ չի տա վերախորհրդայնացում. Զուրաբիշվիլի
15.04.2024 | 23:17
Ադրբեջանի ընդդիմությունը ապրիլի 21-ին հանրահավաք կանցկացնի
15.04.2024 | 23:17
Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանի մոտ. կան բերման ենթարկվածներ
15.04.2024 | 23:00
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ամփոփում. 3 նախագիծ երաշխավորվել է միջազգային EUCYS փառատոնին
15.04.2024 | 22:48
Թուրքիայի ԿԲ-ն 2023թ-ին 25 մլրդ դոլարից ավելի վնաս է կրել
15.04.2024 | 22:32
Ադրբեջանն ու Հորդանանը պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
15.04.2024 | 22:17
Tesla-ն կկրճատի աշխատակիցների ավելի քան 10%-ին
15.04.2024 | 21:48
Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար
15.04.2024 | 21:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.04.2024 | 21:17
Եթե վախենում եք՝ ռուսները ՀՀ-ին կպատժեն ՀԱՊԿ-ը, ԵՏՄ-ն լքելու դեպքում, ինչո՞ւ է երկիրը քննարկում Փաշինյանի այցը Պուտինի երդմանը․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2024 | 20:56
Խոզաբույծները պնդում են՝ Ռուսաստանից հիվանդ խոզեր են ներմուծվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2024 | 20:44
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության. ՄԻՊ-ը՝ Վեսա Հակկինենին
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Կոնգրեսի պատվիրակության հետ Երևան կատարած այցի ավարտին հայտարարություն է տարածել, որում պատմել է այցի մասին։

«Մեր Կոնգրեսի պատվիրակությունը մեկնել է Հայաստան, որը կարևոր ճակատ է ժողովրդավարության և ինքնավարության միջև պայքարում: Մայրաքաղաք Երևանում մեր հանդիպումների ընթացքում մենք փոխանցել ենք Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության աջակցությանը հզոր ուղերձ, հատկապես՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր սեպտեմբերի 12-ի ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։

Պալատի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Աննա Էշուն և Ջեքի Սփիյերն իրենց այցը սկսեցինք Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դնելով։ Այնտեղ մենք աղոթեցինք ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Կոնգրեսը հավատարիմ է՝ երաշխավորելու, որ ցեղասպանության ճշմարտությունը երբեք չի ջնջվի, այդ իսկ պատճառով 2019 թվականին մենք ընդունեցինք օրենսդրություն՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որին անցյալ տարի նախագահ Բայդենն արձագանքեց  պաշտոնական ճանաչմամբ: Արտոնություն էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պարգևատրվել Հենրի Մորգենթաուի մեդալով, որը ես ընդունեցի Կոնգրեսի անունից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման բարձրացման մեր աշխատանքի համար:

Մեր պատվիրակության համար պատիվ էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության այլ բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այս հանդիպումները նախատեսված էին Հայաստանում և տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը և բարգավաճմանն ուղղված քաղաքականության և գործողությունների վերաբերյալ մտքերի փոխանակմանը:

Մեր այցի համար կարևոր էր, որ այնուհետև մեր պատվիրակությունը կլոր սեղան անցկացրեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք արտահայտեցին իրենց ժողովրդի մտահոգություններն ու կարիքները այս դժվարին պահին և իրենց լույսը սփռեցին Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության համար մղվող պայքարի վրա: Ինձ համար պատիվ էր դիմել նրանց՝ ելույթ ունենալով Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, որը հայկական մշակույթի գոհարն է, որտեղ ես հստակ ուղերձ փոխանցեցի Հայաստանին Ամերիկայի նվիրվածության մասին: Ավելի ուշ հանդիպեցինք Ազգային ժողովում ծառայող ընդդիմության առաջնորդների հետ։ Թեև ներքին քաղաքականության հետ կապված տարաձայնություններ կան, սակայն այդ առաջնորդների միջև հստակ համաձայնություն կար, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան։

Հետագայում տեղեկացված և ոգեշնչված ստացած ընդունելությունից՝ մեր պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն հպարտ և պատրաստ առաջ մղելու Կոնգրեսի երկարամյա հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանի և անվտանգ, խաղաղ կովկասյան տարածաշրջանի նկատմամբ»,- եզրափակել է Նենսի Փելոսին։

Տաթև Ֆռանգյան