«ՀՀԿ-ն պետք է մյուս խորհրդարանում լինի»․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Ընդդիմադիր Արմեն Աշոտյանն այսօր տհաճությամբ էր պատասխանում Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերին, թեպետ նրան հիշեցրինք, որ ինքը ոչ թե Եվրախորհրդարանում է, այլ Հայաստանի խորհրդարանում։ Լրագրողները նրան հիշեցրին նաև, որ ինքը մեկ օր առաջ հայտարարել էր, թե իշխանություններն արդեն հետապնդում են հանրապետականներին և շատերն այդ հարցով դիմել են իրեն, ինքը հետապնդվողների ցուցակ ունի։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել է, որ եթե պարոն Աշոտյանը գիտի, թե ովքեր են հետապնդվողները, իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ կան, թող դիմի նրանց։ Հետապնդվողների դիմումներին պարոն Աշոտյանը լուրջ է վերաբերվում։ Դրանք լրացուցիչ հետաքննվելու են: «Առաջին բանը, որ ես պահանջում եմ, համապատասխան փաստաթղթերն են, որոնք կարող են ապացուցել և հիմնավորել այդ բողոքը։ Այդ դիմումների քանակն աճում է»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավորը։

Հանրապետական պատգամավորը շնորհակալ է Էդմոն Մարուքյանին այսօրվա խորհրդի համար։ Համենայնդեպս «Ելք»-ական պատգամավորի գործն է Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնելը: «Իսկ իրավապահների հետ աշխատելու հնարավորություն մենք, բնականաբար, տեսնում ենք, հատկապես եթե գտնենք այնպիսի իրավապաշտպաններ, որոնք իրենց քաղաքական ճաշակը չեն խառնել իրավապաշտպան գործունեության հետ»,- ակնարկում է ընդդիմադիր պատգամավորը։

Իշխանության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը բացառում է, որ Հանրապետականը կունենա իր քաղբանտարկյալները, այլապես ի՞նչ իմաստ ուներ հեղափոխությունը։ Նա, սակայն, հասկանում է Հանրապետականի վախը: «Դե էդ իրանց անձնական մտահոգություններն են, միգուցե քաղաքական, քաղաքագիտական ժեստեր են, պրյոմներ են, որոնք իրենք ուզում են բանեցնել և դրանով իսկ ապագայի նկատմամբ որոշակի մեսիջներ հղեն ընդամենը»,- վերլուծում է ծառուկյանական պատգամավորը։

Ընդհանուր առմամբ, պարոն Մելքումյանին հասկանալի է, թե որտեղ սխալվեց Հանրապետականն իր իշխանության տարիներին, ինքն իր արատները չէր նկատում, ուներ իր ընտրյալները: «Արհամարհանք, մեծամտություն, քամահրանքով վերաբերել օպոնենտներին»,- փաստարկում է պարոն Մելքումյանը։

Այնուամենայնիվ, խորհրդարանի փոխնախագահը չէր ուզենա, որ հեղափոխության իշխանությունը վերցներ ու արգելեր Հանրապետական կուսակցությունը իր կատարած հանցագործությունների համար։ Պատգամավորը դեմ չէր լինի, որ ՀՀԿ-ն մյուս խորհրդարանում էլ լիներ: «Ինքը պետք ա անպայման մյուսում լինի, ինչքան որ ժողովուրդը ձայն կտա, որպեսզի նախ անընդհատ մատնացույց արվի, թե ով ինչ է արել, իսկ եթե չլինի՝ դու ում ես ցույց տալու»,- ասում է պատգամավորը։

Ի դեպ, պարոն Մելքումյանը չբացառեց, որ Հայաստանում հնարավոր կլինի պատասխանատվություն կանչել պետության առաջին դեմքերին, ինչպես դա լինում է Իսրայելում կամ Հարավային Կորեայում։ Բայց բոլոր դեպքերում մի քիչ պետք է սպասել։