Շիրակի դատախազը համագործակցո՞ւմ է քրեական հեղինակությունների հետ․ նրա նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման  վարչությունում սկսվել է ծառայողական քննություն Շիրակի մարզի դատախազ  Գուրգեն Գրիգորյանի նկատմամբ։  Այն վարելու է  վարչության ավագ դատախազ  Ա․ Մաթևոսյանը։

Ծառայողական ուսումնասիրություն սկսելու պատճառը գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կողմից օրեր առաջ  Շիրակի դատախազության շենքի դիմացի այգում հրավիրած մամուլի ասուլիսում հնչեցրած այն հայտարարությունն է, թե դատախազը համագործակցում է քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ և «փորձում է նրանց միջոցով գործարքների գնալ իր հետ»։

Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրեն սեպտեմբերի 14-ին հրավիրել են հարցաքննության, սակայն ինքն այդ օրը մեկնում էր Վարդենիս՝ ռազմաճակատ, ճանապարհին էր,  հետևաբար և դատախազ  Մաթևոսյանին  հորդորել  է այս հարցով զբաղվել պատերազմական իրավիճակի հանդարտեցումից հետո։

«Ես դատախազ Մաթևոսյանին ասացի, որ մինչև պատերազմական իրավիճակը չավարտվի, չեմ կարողանա ձեր հետ հանդիպել»,-ասաց Կարապետ Պողոսյանը։

Կարապետ Պողոսյանի ներկայացնելով՝ Գուրգեն Գրիգորյանն իր նկատմամբ  7 շինծու քրեական գործեր է հարուցել, և երբ ինքն այս առիթով  ֆեյսբուքյան տիրույթում  քննադատել է դատախազին, վերջինս որպես միջնորդ ուղարկել է թաղային հեղինակությունների, որոնք  գործարք առաջարկելով՝ ասել են՝ հեռու մնա դատախազից։

Կարապետ Պողոսյանն առայժմ անուններ չի հնչեցնում, թե ովքեր են քրեական ենթամշակույթ կրող անձինք՝ ելնելով ծառայողական  քննությունից։  Ըստ նրա՝ մեծ ակնկալիքներ չունի, սակայն  հայտարարում է, թե «մինչև վերջ պայքարելու է  օրինազանց պաշտոնյաների դեմ»։

Ի դեպ, գյումրեցի իրավապաշտպանի մամուլի ասուլիսից հետո թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու համար դիմել էինք գլխավոր դատախազություն, սակայն որևէ մեկնաբանություն չարեցին։

Արմիկ Մովսիսյան