Թեհրանի դիրքորոշումը Հարավային Կովկասի զարգացումների մասով հստակ է՝ որևէ երկիմաստություն չկա․ Իրանի ԱԳՆ

Լուրեր

29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
28.03.2024 | 21:35
ՌԴ-ում «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալների ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում են ներառել
28.03.2024 | 21:22
Լոնդոնի ընկերության հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այսօր անցկացված ճեպազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիային։ Mehr գործակալության փոխանցմամբ՝ նա նշել է, որ այս հարցում Իրանի դիրքորոշման մեջ երկիմաստություն չկա։

«Իրանի Իսլամական Հանրապետության անկեղծ ու հստակ դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ պաշտոնապես բազմիցս արտահայտվել է տարբեր մակարդակներով, և որևէ երկիմաստություն չկա։ Ցավոք, անցյալ երեքշաբթի օրվանից մենք ականատես եղանք նոր սահմանային հակամարտության Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը հանգեցրել է երկու կողմից մեծ թվով զոհերի ու վիրավորների։ Հիմնվելով հարևանության քաղաքականության վրա և փորձելով կառուցողական օգնություն ցուցաբերել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորմանը՝ Իրանը որքան հնարավոր է՝ շուտ սկսեց քաղաքական ջանքերը»,- ասել է խոսնակը։

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ, որի ընթացքում նախագահ Ռաիսին հայտնել է Իրանի տեսակետներն ու դիրքորոշումները խնդրի առնչությամբ և հայկական կողմին փոխանցել իր քաղաքական առաջարկները։ Բացի այդ, իրանցի դիվանագետը հիշեցրել է, որ հեռախոսազրույց են ունեցել նաև Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ու քննարկել հարցը։

«Իրանի սկզբունքային դիրքորոշումները հստակ են, և մենք հավատում ենք քաղաքական մոտեցումների և լուծումների կիրառման անհրաժեշտությանը՝ հակամարտությունները դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և քաղաքական երկխոսության մեջ մտնելու երկու երկրների միջև տարաձայնությունները լուծելու համար։ Ինչ վերաբերում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականությանը, Իրանի քաղաքականությունը պարզ է։ Մենք կարծում ենք, որ այն, ինչ կարող է օգնել լուծելու այդ վեճերը, երկխոսություններ սկսել, քաղաքական կամքի առկայությունն է երկու երկրներում և տարածաշրջանային շրջանակների օգտագործումը, որը կօգնի վերջ դնել հակամարտություններին»,- ասել է Քանանին։

Էմմա Չոբանյան