Ցնցված եմ․ այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման․ ԳԴՀ փոխդեսպանը Ջերմուկ կատարած այցից հետո

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԳԴՀ նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ այսօր հետկեսօրին պետք է տեսներ Ջերմուկում. տեղեկացնում են ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունից։

«Նա մեկն էր այն մոտ 50 դիվանագետներից, որոնք հրավիրված էին այդ քաղաքում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին։

«Ջերմուկը գեղեցիկ բնության մեջ տեղակայված գեղատեսիլ, խաղաղ հանգստավայր է։ Երեքշաբթի այստեղ գերմանացի զբոսաշրջիկներ էլ կային։ Այն, որ բնակիչներից ոչ ոք չի զոհվել, գրեթե հրաշքի է նման, քանի որ հրետանային կրակոցները խփել են այս՝ սահմանից կիլոմետրեր հեռու գտնվող ռեստորանների և ճոպանուղու ուղղությամբ, ընդամենը մի քանի հարյուր մետր բնակելի շենքերից ու զբոսաշրջիկներով լի հյուրանոցներից հեռու»,-այցի ընթացքից իր տպավորություններն է հայտնում դիվանագետը։ Գերմանուհի զբոսաշրջիկն իր հյուրանոցի սենյակից կարողացել է լուսանկարել պայթյունները, այնքան մոտիկ են նրանք եղել դրանց։ «Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին»,-ամփոփում է Թինտրուպը»,- սված է հաղորդագրությունում։