Զաքիր Հասանովն արդեն երկրորդ անգամ Թուրքիայի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի հետ սահմանին իրավիճակը

Լուրեր

20.04.2024 | 20:22
3.1 մլրդ դրամ՝ Վանաձոր-Սպիտակ 11 կմ-անոց ավտոճանապարհի վերակառուցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 20:16
Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը ԵԱ-ի քառորդ եզրափակիչում է
20.04.2024 | 20:09
Փաշինյանն այցելել է Վանաձորի վերակառուցված Դեմիրճյան փողոց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 19:51
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 20-ի դրությամբ
20.04.2024 | 19:34
Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
20.04.2024 | 19:16
Մի րոպե, գնդակները թռնո՞ւմ են, թե չէ, փչած ա՞. Փաշինյանը Ստեփանավանի թիվ 1 դպրոցում է
20.04.2024 | 19:00
Կա´մ Թուրքիան ճնշել է մեր իշխանություններին, կա´մ նրանք չգիտեն, թե ինչ են խոսում. ցեղասպանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 18:48
Կիրանցում բնակիչները բացել են միջպետական ճանապարհը. հանդիպում կլինի Մհեր Գրիգորյանի հետ
20.04.2024 | 18:41
Ինժեներական մտածողությունը խնդիրներ լուծելու կարողություն է․ 97 դպրոցականներ մասնակցել են «ԴԻՋԻԿՈԴ 2024»-ի եզրափակիչ փուլին
20.04.2024 | 18:19
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը
20.04.2024 | 17:54
Փրկարարները կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը
20.04.2024 | 17:35
Հայաստանի և Ադրբեջանի ՝ 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման մասին համաձայնագիրը վերացնում է խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ
20.04.2024 | 17:19
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
20.04.2024 | 16:56
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
20.04.2024 | 16:39
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հինգշաբթի իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հեռախոսով քննարկել է Հայաստանի հետ սահմանին իրավիճակը․ սա երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ զրույցն է։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանին տիրող իրավիճակի շուրջ։ Հասանովն Աքարին մանրամասն տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարների նախորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին։ Այն ժամանակ Հասանովը տեղեկացրել է սահմանին տեղի ունեցած բախման մասին, Աքարն իր հերթին ցավակցություն է հայտնել ադրբեջանցի զինծառայողների մահվան կապակցությամբ, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Տաթև Ֆռանգյան