Միջանցք չենք տալու․ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հրապարակված է՝ գտեք այդ բառը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Ինչքան էլ մենք աշխարհի ամենամեծ և ամենահզոր պետությունը չենք, բայց մեր տարածքային ամոբղջականության հարցում ընդհանուր առմամբ ուրիշների տեսակետը մեզ շատ չպետք է հետաքրքրի, մեզ պետք է հետաքրքրեն մեր տեսակետը և մեր դիրքորոշումը, որ մենք ասել ենք՝ Հայաստանի տարածքով մենք միջանցք, տարածք չենք տալու: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չկա մի երկիր, որը մեզ հետ քննարկումներում խոսում է միջանցքի մասին, և եթե լինի մի երկիր, մենք այդ քննարկումը չենք անի, քանի որ ի՞նչ միջանցք, ո՞վ է հորինել այդ միջանցքը, որտե՞ղ է գրված միջանցք. Ադրբեջանն ասում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համաձայն: Դա հրապարակված կետ է, ես աշխարհի բոլոր տառաճանաչ մարդկանց կոչ եմ անում գտնել «միջանցք» բառը 9-րդ կետում, արդյոք այդ փաստաթղթում կա՞ միջանցքի մասին հիշատակում: Այո՛, կա, և դա Լաչինի միջանցքն է, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»,- նշեց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ այլ հարց է կոմունիկացիաների բացումը: «Մենք առաջարկությունների նոր փաթեթ ենք ներկայացրել եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատով Ադրբեջանին, և ես Բրյուսելում այդ առաջարկությունները առձեռն փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին, և որ պահին իրենք դա ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնելու դրա իրագործմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ առաջարկությունները ճանապարհներ բացելու, տալու և ստանալու մասին են:

Մանրամասները՝ տեսանյութում։