Ո՞ր քարտեզների վրա պիտի հիմնվենք․ Քսենոֆոնի ժամանակի քարտեզներ կան, որ մանրադիտակով էլ նայենք, Ադրբեջանը չենք գտնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի դիրքորոշումն այն է, որ, խոսելով դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, պետք է հենվել իրավական որոշումների վրա: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե խոսում ենք քարտեզների մասին, պետք է հենվենք այն քարտեզների վրա, որոնք իրենց հերթին հիմնված են իրավական որոշումների վրա: Առանց իրավական հիմքի որևէ քարտեզ պարզապես գեղանկարչություն է:

Մենք ուսումնասիրել ենք, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների կամ քարտեզների ինչ իրավական հիմքեր կան: Առաջարկել ենք ու առաջարկում ենք, որ այս սկզբունքով իրականացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա և դելիմիտացիա:

Սա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները, որոնք 1991 թվականին Անկախ Պետությունների Համագործակցության Ալմաթիի հռչակագրով և համապատասխան համաձայնագրով, որոնք վավերացվել են խորհրդարանների կողմից, այդ սահմաններն արդեն ճանաչվել են:

Եվ այն պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ: Այդ սահմանը կա, և այն այսօր խախտված է Ադրբեջանի կողմից, որը երկուփուլանի ագրեսիա է իրականացրել:

Առաջին փուլը նախորդ տարվա մայիսի 12-ին էր, երկրորդը՝ հիմա: Այդ սահմանը խախտված է: Ադրբեջանը կոնկրետ ագրեսիա է իրականացրել և իրականացնում, Հայաստանը բոլոր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական մեթոդները պետք է օգտագործի իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Սա նաև՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում»,- նշեց Փաշինյանը:

Հրապարակային քննարկում է եղել, որ Ադրբեջանից հնչել է տեսակետ, որ ոչ թե Խորհրդային Միության, այլ նախախորհրդային շրջանի քարտեզների վրա պետք է հիմնվել։ Եթե չեմ սխալվում, մեր արտգործնախարարությունը կես կատակ – կես լուրջ արձանագրել է, թե նախախորհրդային ո՞ր շրջանի քարտեզների վրա պետք է հիմնվել, որովհետև Քսենոֆոնի ժամանակի քարտեզներ կան, որ նույնիսկ մանրադիտակով էլ նայենք, Ադրբեջանը չենք գտնի․․․

Եթե իրենք չեն ընդունում խորհրդային շրջանի քարտեզները, ինչպե՞ս են պնդում են, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է․ ԼՂ-ն Ադրբեջանի մաս եղել Խորհրդային Միության շրջանում։ Երևի իրավաբանները և միջազգայնագետները պետք է ասեն, թե այդ պնդման քաղաքական հետևանքները ինչի մասին ե խոսում»,- հավելեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։