ՊՆ խոսնակը՝ Ջերմուկի իրավիճակի, Արցախի ԱԳ նախարարը՝ Ստեփանակերտ-Երևան երթևեկի մասին․ Լուրեր

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը
  • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը ժամը 12-ի դրությամբ Ջերմուկի իրավիճակը ներկայացնելիս կրկնել է առավոտյան ունեցած ճեպազրույցի ասելիքը, մասնավորապես՝ գիշերը ադրբեջանցիները հարվածներ են հասցրել ԱԹՍ-ներով, իսկ առավոտյան Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններում վերսկսել են հրետանիով ինտենսիվորեն հարվածել և մարտական դիրքերին, և սահմանամերձ բնակավայրերին։ Խոսնակը նշել է, որ այլ ուղղություններով փոխհրաձգության ինտենսիվությունն էապես նվազել է։
  • Ստեփանակերտ-Երևան ճանապարհին նորմալ երթևեկություն կա․ այս մասին Factor.am-ին հայտնել է ԱՀ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով՝ երթևեկությունը երբեք չի դադարեցվել, եղել է միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Այժմ բնականոն հունով ընթանում է։
  • ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա էսկալացիայի դադարեցման համար։
    Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Նա պահանջել է դադարեցնել հարվածները Հայաստանի տարածքին, հարգել հրադադարը և վերադառնալ բանակցություններին։ Նախարարը հիշեցրել է, որ իրավիճակը կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։