Հարձակման ինտենսիվությունը թուլացել է, բայց գյուղում շրջելը վտանգավոր է․ Կութի վարչական ղեկավար

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

«Էս պահին, թեև կրակոցների ինտենսիվությունը մի փոքր թուլացել է, սակայն գյուղում շրջելը վտանգավոր է»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիս համայնքի Կութ գյուղի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը:

Նրա խոսքով՝ կեսգիշերից հետո գյուղը ռմբակոծվել է գրեթե տասը ժամ: Հակառակորդի կողմից օգտագործվել է ծանր տեխնիկա՝ հրետանի։
«Գյուղը թիրախավորված էր, կրակում էին բնակելի տներին, ռմբակոծվել է նաև գյուղապետերանը, վնասվել են մի շարք շենք-շինություններ: Այս պահին չենք կարողանում գնալ ու վնասի չափը գնահատել, քանի որ կրակոցները, թեկուզ թույլ, բայց շարունակվում են: Լավ է, վիրավորներ չունենք, հասցրել են դուրս գալ, տարհանվել են կանայք ու երեխաները»,- հավելեց Ավագյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ այս պահի դրությամբ ունենք առնվազն 49 զոհ, որոնց թիվը կարող է ավելանալ:

Ռոզա Վարդանյան