Այժմ անատամ հայտարարությունների ժամանակը չէ․ Մարինա Կալյուրանդը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի դեմ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հայտարարությունը Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ։

«Խստորեն դատապարտում եմ երեկ գիշեր Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքի բազում թիրախների վրա։ Արձանագրվել է ինտենսիվ հրետակոծություն և ԱԹՍ հարձակումներ, որոնք թիրախավորել են հայկական Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք մարզերը և պատճառ դարձել անհայտ թվով զոհերի։

Այս նոր ագրեսիան շարունակությունն է Բաքվի՝ մարտին և օգոստոսին Լեռնային Ղարաբաղի շփման գծի հրադադարի լուրջ խախտումների։ Բաքուն օգտվել է համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակից՝ ստեղծված Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ։

Ես դիմում եմ միջազգային հանրությանը, և, մասնավորապես, Եվրոպական միությանը՝ արձագանքել այս անթույլատրելի ուժի կիրառմանը պարզորոշ պատասխանով։ Այժմ անատամ հայտարարությունների ժամանակը չէ՝ զսպվածության կոչ անելու «երկու կողմերին»։ Դեռ երկու շաբաթ առաջ Ադրբեջանը և Հայաստանը Բրյուսելում համաձայնեցին սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը մեկ ամսվա ընթացքում։ Ես հորդորում եմ
Բաքվին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը և վերադառնալ բանակցային սեղան՝ առանց հապաղելու»,- ասված է հայտարարության մեջ։