Միրզոյանը Սեմերիկովի հետ զրույցում քննարկել է ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները
Քաղաքականություն
13.09.2022 | 12:30Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։