Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի հրավերով դեսպանների ընդունելությանը

Լուրեր

19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահի նստավայրում՝ Ելիսեյան պալատում, Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի հրավերով Փարիզում հավատարմագրված կին դեսպանների ընդունելությանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Պաշտոնական միջոցառման ընթացքում մասնակիցների միջև տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ ժամանակակից հասարակություններում կանանց և տղամարդկանց միջև իրավունքների և հնարավորությունների հավասարության ապահովման, հանրային կյանքում որոշումների կայացման գործընթացներում կանանց գործուն դիրքի, միջազգային հարաբերություններում կանանց դրական ներգրավվածության, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական ներկայիս մարտահրավերներում կանանց խոցելիության և միաժամանակ դրանց հաղթահարման գործում նրանց վերապահված կարևոր դերի մասին։

Հատուկ ընդգծվեց խտրականություններից և կարծրատիպերից զերծ և համընդհանուր հասանելիություն ապահովող կրթության հարցում պետությունների հետևողական հանձնառության կարևորությունը՝ ի նպաստ հիմնարար իրավունքների, ազատությունների և հավասարության երաշխիքով ապագայի կերտման։