Շատ կուզենամ՝ Հայկ Մարությանը մասնակցի, վստահ եմ՝ մեր թեկնածուն հաղթելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Ինչպե՞ս ստացվեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործերը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկվեցին միայն նրա մոնոներկայացման անոնսից հետո։ Այսօր լրագրողներն հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չչգիտեմ` ինչպես է դա ստացվել, որովհետև գործին ծանոթ չեմ։  Ձեզանից իմացա»:

Դիտարկմանը, որ Մարությանը քաղաքական հետապնդման է ենթարկում, նրա վարկանիշը բարձր է և ՔՊ քաղաքապետի թեկնածուի համար մրցակից է՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Լավ, ո՞ւմ ենք մենք քաղաքական հետապնդման ենթարկում: Նախ, Հայկ Մարությանը չի հայտարարել, որ ինքը մասնակցելու է: Ես շատ կուզենամ ինքը մասնակցի, ես վստահ եմ, որ մեր թեկնածուն հաղթելու է: Եթե մենք քաղաքական հետապնդում չենք արել լուրջ քաղաքական գործիչների նկատմամբ, ինչի՞ եք մտածում, որ մեր նախկին գործընկերոջ… Կուսակցություն ունեցող, քաղաքական պատմություն ունեցող մարդկանց նկատմամբ ճնշումներ չեն եղել, Հայկ Մարությանի նկատմամբ ինչի՞ պիտի ճնշումներ լինեն:

Իսկ ո՞վ չգիտի, որ քաղաքապետարանում տարիներ ի վեր, այսպես ասած,կոռուպցիոն դեպքեր են բացահայտվել: Ի դեպ, հենց Հայկ Մարությանի կառավարման ժամանակ էլ են բացահայտվել: Մենք այդ իշխանությունը չենք, որ քաղաքական ճնշումներով զբաղվենք, մարդկանց ծեծենք, բանտերը նետենք, մարդ սպանենք: Այդ գործելաոճը մերը չի»:

Մանրամասները՝ տեսանյութում։