ՊԵԿ-ը արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման տարրեր կներդնի․ արդիականացման ի՞նչ քայլեր են նախատեսվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը կազմում է 26 մլն 500 հազար եվրո: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նորարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով Կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագիրը: Այս մասին սեպտեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած «2022 թվականի մարտի 15-ին և մարտի 18-ին ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»» օրենքի նախագիծը:

Ծրագրի նպատակն է քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման և ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը:

Ըստ Աշոտ Մուրադյանի՝ ծրագրի շրջանակներում ներառված գործողությունները հնարավորություն կտան աջակցել քաղաքացիական ծառայության, հարկային վարչարարության համակարգերի արդիականացմանը, ներդնել կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները, հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն:

Հանրային ծառայությունների լայն շրջանակի արդիականացման արդյունքում նախատեսվում է մեծացնել մատուցվող հանրային ծառայությունների արդյունավետությունը և հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար՝ նպաստելով ներառական տնտեսական աճի ապահովմանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի խնդրանքով Աշոտ Մուրադյանը ներկայացրեց  ՊԵԿ-ում իրականացվելիք ծրագրերը։ Նրա խոսքով՝ ՊԵԿ-ին հատկացվող  գումարն ամենամեծը կլինի, քանի որ ծավալուն նախագծեր են առաջարկվել: Առաջին ուղղությունը բջջային հավելվածների զարգացումն է հարկային և մաքսային մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման բնագավառում: Մաքսային և հարկային վարչարարության բնագավառում մատուցվող ծառայությունների գերակշիռ մասն իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, սակայն առկա չեն բջջային հավելվածների միջոցով մատուցվող ծառայություններ, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծում:

Աշոտ Մուրադյանի ներկայացմամբ՝ Համաշխարհային բանկի հետ իրականացված համատեղ ուսումնասիրությունների արդյունքում հարկ վճարողների կողմից ստացել են բջջային հավելվածների կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող առաջարկություններ: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է 2018 թ. ներդրված Հարկերի միասնական հաշիվ ծրագրի արդիականացման երկրորդ փուլի իրականացումը:

Մյուս ուղղությունը ֆիզիկական անձանց համար  համապատասխան բջջային և ինտերնետային հավելվածների միջոցով համապատասխան գրասենյակների ձևավորումն է, որի արդյունքում կկարողանան էլեկտրոնային ծառայությունների ամբողջ սպեկտորը ստանալ այդ հարթակի միջոցով:

Նախագծով հարկային բարեփոխումների շրջանակում կիրականացվի  դյուրացված հարկային վարչարարություն:

Նախագծի համաձայն՝ ՊԵԿ-ը արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման որոշակի տարրեր կներդնի՝ նպատակ ունենալով մեծացնել մատուցվող ծառայությունների որակը։

Մանրամասները՝ տեսանյութում։