Հասանովը հրամայել է զինվորականներին պատրաստ լինել «հակառակորդի սադրանքները կասեցնելուն»

Լուրեր

09.04.2026 | 16:34
Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Ուկրաինայի հետ Զատկի հրադադարի վերաբերյալ
09.04.2026 | 16:27
Մայր Աթոռն արձագանքել է Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ նախընտրական խոստմանը
09.04.2026 | 16:25
Ձևակերպել է քիչ, վճարել՝ շատ․ ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել․ ՔԿ
09.04.2026 | 16:16
Նեթանյահուն զգուշացնում է՝ Իսրայելը կշարունակի հարվածել «Հըզբոլլահին» որտեղ անհրաժեշտ է
09.04.2026 | 16:03
ԱԺ նախագահն ու Էստոնիայի ԱԳ նախարարը անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծին
09.04.2026 | 15:55
Քննարկվել են Հայաստան-Ավստրիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր
09.04.2026 | 15:44
Թեհրանում բազմություն է հավաքվել Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողությանը
09.04.2026 | 15:35
Անկարան մանրամասներ է հայտնում Վրաստան-Ադրբեջան սահմանին թուրքական ռազմական ինքնաթիռի վթարից
09.04.2026 | 15:31
Ո՞ր ակումբներն են ամենաշատը վստահում երիտասարդ ֆուտբոլիստներին
09.04.2026 | 15:26
ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի անդամները Հայաստանում են արտագնա նիստի անցկացման կապակցությամբ
09.04.2026 | 15:19
Վարուժան Ավետիսյանի որդին 3 տարի անց արդարացվել է
09.04.2026 | 15:18
ԱՊՀ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Հայաստանի՝ կառույցից դուրս գալու հնարավորությունը
09.04.2026 | 15:10
Արտեմ Ասատրյանը և Արման Սահակյանը ազատ են արձակվել // Անտոկոս վարկեր կտրամադրվեն գյուղացիներին․ ԼՈՒՐԵՐ
09.04.2026 | 15:07
Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
09.04.2026 | 15:05
«Տեսնենք կստացվի, թե էլի կմերժվի»․ ինչո՞ւ է դանդաղում արցախցիների բնակապահովման ծրագիրը
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շաբաթ օրը կենտրոնական հրամանատարական կետում տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության ժամանակ զինվորականներին հրամայել է «պատրաստ լինել հակառակորդի ցանկացած հնարավոր սադրանքի անհապաղ և վճռական կասեցման»: Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։

Ինչպես տեղեկացնում է Interfax-ը՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ ծառայողական խորհրդակցությունը կայացել է պաշտպանության նախարարի տեղակալների, զորքերի հրամանատարների, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների պետերի,  զորամիավորումների և միավորումների հրամանատարների մասնակցությամբ:

«Մասնակիցները մանրակրկիտ վերլուծել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման շրջանում օպերատիվ և ընթացիկ իրավիճակը»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։