Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի այցի գլխավոր ինտրիգը․ ԼՂ հակամարտությունը լուծված չէ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն այսօր հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ։ Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Շեշտվել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնել էր, որ Ռիքերի այցի օրակարգում Հայաստան-Ադրբեջան խաղաղության հարցն է, նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Ուշագրավ է, որ Երևան ժամանելուց հետո ամերիկացի դիվանագետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Քաղաքագետների գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահի այցը, ընդհանուր առմամբ, ճանաչողական բնույթի է։ Մոտ երկու շաբաթ առաջ պաշտոնը ստանձանծ Ռիքերի այցը նաև պատասխան է Ադրբեջանի այն հայտարարություններին, թե Մինսկի խումբն իրեն սպառել է և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա։

Պատերազմից շատ չանցած Իլհամ Ալիևը նաև ասում էր, թե իրենք հակամարտությունը լուծել են Մինսկի խմբի փոխարեն և նրանց թոշակի գնալու ժամանակն է։

Ու թեև համանախագահ երկրներն այժմ միմյանց հետ լուրջ տարաձայնություններ ունեն և համատեղ հայտարարություններով հանդես չեն գալիս, այդուհանդերձ, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից պարբերաբար բարձրաձայնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայության մասին և շեշտում խաղաղ ճանապարհով դրա լուծման անհրաժեշտությունը։ Քաղաքագետը կարծում է, որ այս այցով ԱՄՆ-ը փորձելու է Ադրբեջանին ցույց տալ, որ այդ երկիրը չի կարող հաշվի չառնել Արևմուտքի մոտեցումները՝ պնդելով, թե կոնֆլիկտ չկա։ Ամերիկացի դիվանագետը փորձելու է նաև հասկանալ, թե ո՞ր հարցերում է բացառվում կողմերի համաձայնության գալը։

Մինսկի խմբին թոշակի ուղարկած Բաքուն կոշտ արձագանքեց նաև Ֆիլիպ Ռիքերի նշանակմանը։ Գրեթե չգործող Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման՝ ասել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի համոզմամբ՝ սրա հետ կապված ևս մեսիջ կփոխանցվի Բաքվին։

Ֆիլիպ Ռիքերի այցի գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպես նրան կընդունեն Բաքվում՝ ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Ուշագրավ է նաև այն, որ ամերիկացի համանախագահն այցելել է տարածաշրջան առանց ֆրանսիացի գործընկերոջ։ Պատերազմից հետո ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները տարածաշրջան են այցելել միասին։

Իսկ մինչ Երևանում Ֆիլիպ Ռիքերը հանդիպումներ է անցկացնում հայաստանցի պաշտոնյաների հետ, Բաքվում է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը` քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները։ Այս օրակարգով ռուսաստանցի դիվանագետը կժամանի նաև Երևան, իսկ ամերիկացի նախագահ Ֆիլիպ Ռիքերը Հայաստանից կուղևորվի Ադրբեջան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան