Եղիսաբեթ 2-րդ թագուհին մահացել է․ Բուքինգեմյան պալատ

Լուրեր

29.03.2024 | 15:16
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային. հաղորդվում է 33 մարդկային կորստի մասին
29.03.2024 | 15:07
Սոլովյովի հաղորդումը ՀՀ-ում արգելափակվում է, հայ գործիչը՝ Պաղեստինի ԱԳ նախարար․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 14:57
Եթե սահմանը հստակեցված չէ, ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չէ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:52
ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր
29.03.2024 | 14:44
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Թուրքիայում է․ հանդիպումներ են անցկացվել ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ
29.03.2024 | 14:34
Ապստամբություն է եղել․ Արա Պապյանը հորդորեց ոստիկանության մոտ տեղի ունեցածը ահաբեկչություն չորակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:28
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
29.03.2024 | 13:40
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
Բոլորը

Քիչ առաջ Բուքինգեմյան պալատը հայտնեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդ թագուհու մահվան մասին, փոխանցում է BBC-ն։

Նշվում է, որ բժիշկներն արձանագրել են թագուհու մահն այսօր ցերեկը։

«Նա մահացավ խաղաղության մեջ Բալմորալ ամրոցում այսօր կեսօրին»,- ասվում է Բուքինգեմյան պալատի հաղորդագրության մեջ։

Այս պահին հազարավոր մարդիկ են հավաքվել պալատի մոտ՝ տեսնելու պաշտոնական հաղորդագրությունն ու իրար ցավակցելու թագուհու մահվան կապակցությամբ։

Եղիսաբեթ 2-րդ թագուհին ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին։

1952 թվականից մինչ այսօր նա Մեծ Բրիտանիայի իշխող թագուհին էր և պետության գլուխը։ Նա հանդիսանում է Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհի, Անգլիական եկեղեցու գլուխ, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գնդապետ։ 1953 թվականի մայիսի 29-ից մինչև 1961 թվականի մայիսի 31-ը Հարավային Աֆրիկայի թագուհին էր։ Նա սերում է Վինձորների դինաստիայից։ Գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ 6-րդ թագավորի մահից հետո։ Ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։

2015 թվականի հունվարի 24-ից հանդիսանում է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։

Նրա գահակալման ընթացքում է ավարտվել ապագաղութացումը, որը նշանավորվեց բրիտանական կայսրության վերջնական փլուզմամբ և վերջինիս փոխակերպումով Միացյալ Թագավորության։ Այս ընթացքը ներառում է նաև բազմաթիվ այլ իրադարձություններ, ինչպիսիք են երկարատև էթնո-քաղաքական հակամարտությունը Հյուսիսային Իռլանդիայի հետ, Ֆոլքլենդյան պատերազմը, պատերազմները Իրաքում և Աֆղանստանում։