ՀՀ 2 քաղաքացի փորձել է թմրանյութ տեղափոխել Վրաստան

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Վրաստան-Հայաստան սահմանի «Սադախլո» մաքսային անցակետում Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության ծառայողների անցկացրած օպերատիվ-որոնողական միջոցառման արդյունքում Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացի՝ 1998 թվականին ծնված Ա.Խ.-ն և 1996 թվականին ծնված Դ.Մ.-ն, ձերբակալվել է, հայտնում է aliq.ge-ն։

Նրանք մեղադրվում են Վրաստանի պետական ​​սահմանը ապօրինի հատելու, նաև թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման ու Վրաստանի տարածք ապօրինի ներմուծման համար։ Մեղադրյալների համար նախատեսվում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, շրջանցելով սահմանային անցակետը, ապօրինի հատել են Վրաստանի պետական ​​սահմանը և ապօրինի ներմուծել «Ալֆա ՊՎՊ» թմրամիջոցի 12 փաթեթ։

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, 260-րդ հոդվածի երրորդ մասի «բ» և 262-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետով։