Ջուզեպպե Ջիբբոնին Պագանինիի կոնցերտի վիրտուոզ կատարմամբ հիացրեց երաժշտասերներին

Լուրեր

16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգի հրավիրյալ մենակատարը ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին էր։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգային երեկոյի ընթացքում կատարեց մալթացի կոմպոզիտոր Յոզեֆ Վելլայի, ռուս կոմպոզիտոր Անատոլի Լյադովի ստեղծագործություններից։ Այնուհետև բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, 21-ամյա իտալացի ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին և նվագախումբը ներկայացրին Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը. տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։

«Իտալացի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Սալվատորե Ակարդոն, խոսելով Ջուզեպպե Ջիբբոնիի մասին, նշել է, որ երիտասարդ ջութակահարն ունի կատարյալ ինտոնացիա, զարմանալի տեխնիկա, անկեղծ երաժշտականություն: Իսկապես, բոլոր այս որակներին ականատես եղանք Արամ Խաչատրյան համերգասրահում. Ջիբբոնին Պագանինիի կոնցերտի վիրտուոզ կատարմամբ հիացրեց ներկաներին։ Նա աներևակայելի վարպետությամբ մատուցեց բարդագույն ստեղծագործությունը՝ ցուցադրելով ջութակի տիրապետման իր նրբությունները։ Նրա ելույթն արժանացավ ունկնդրի բուռն ծափողջույններին. դահլիճը չէր թողնում ջութակահարին հեռանալ բեմից, իսկ վերջինս մեծ երախտագիտությամբ ներկաներին էր պարգևում բազմաթիվ բիսեր։

Երաժիշտների ընտանիքում մեծացած Ջուզեպպե Ջիբբոնին ասում է, որ Պագանինիի ստեղծագործություններն ինքը նվագում է ամեն տեղ ու մշտապես, որպես իտալացի՝ ինքը պարտավորված է նրա երաժշտությունը տարածել ամբողջ աշխարհում։ Նշենք նաև, որ երիտասարդ ջութակահարն անցած տարի առաջին մրցանակ է ստացել Պագանինիի անվան միջազգային մրցույթում։

2012 թվականին՝ 12 տարեկանում, Ջուզեպպե Ջիբբոնին հանդես է եկել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի ներկայությամբ։ Ջութակահարը խոստովանում է, որ դա աննկարագրելի զգացմունքային պահ էր։

Ջուզեպպե Ջիբբոնին Հայաստանում առաջին անգամ էր, առաջին անգամ էր համագործակցում նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ջութակահարը նշեց, որ հրաշալի զգացողություններ էին փոխանցվում իրեն՝ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ աշխատելիս։

Տեղեկացնենք, որ «Արմենիա» միջազգային փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Ջուզեպպե Ջիբբոնին մասնակցել է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի կազմակերպած մի շարք ծրագրերի։ Ըստ երաժշտի, հիմնադրամը ֆունդամենտալ աշխատանք է կատարում, դասական երաժշտությունը և հատկապես երիտասարդ երաժիշտները նման կազմակերպությունների կարիքն ունեն։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որ անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, առաջիկա օրերին դասական երաժշտության սիրահարներին կներկայանա հարուստ երկացանկով և մեծանուն երաժիշտներով։ Երևանում սպասվում են ֆլեյտահար Ջասմին Չոյի, ջութակահարներ Սերգեյ Կռիլովի, Գիլ Շահամի, դաշնակահար Ֆեդերիկո Կոլլիի, տենոր Յոզեֆ Կալեյայի և թավջութակահար Միշա Մայսկու ելույթները»,- ասված է հաղորդագրությունում։