ՊՆ-ն՝ շուրջ 2 տասնյակ ադրբեջանցի և միայնակ հայ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութի մասին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Այսօր համացանցի հայկական տիրույթում տարածվեց մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է հայ զինծառայողը մի ձեռքում պահել ինքնաձիգը, իսկ մյուսով՝ նռնակը և ադրբեջանցի զինվորներին զգուշացնում՝ չմոտենալ իրեն։

Սոցիալական ցանցի օգտատերերը նշում են, որ դեպքը տեղի է ունեցել հակառակորդի՝ Կուբաթլու (Սանասար) ներխուժման ժամանակ։ Ադրբեջանցիներն առաջարկում են հայ զինծառայողին հանձնվել և խոստանում են խնայել նրա կյանքը, սակայն, նա հրաժարվում է գերի հանձնվել։ Հրաձգություն է սկսվում, որի հետևանքով, ըստ ամենայնի, հայ զինծառայողը սպանվում է՝ դատելով ադրբեջանցիների զրույցից և հաջորդող կադրերից։

Տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ին փոխանցեց, որ դեպքը, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին։

«Հստակ ամսաթվի ճշգրտման, տեղորոշման և անձի նույնականացման ուղղությամբ դեռ աշխատում ենք»,-ասաց ՊՆ խոսնակը։

Նշենք, որ ադրբեջանական յութուբյան ալիքներից մեկում այս տեսանյութը հրապարակվել է դեռ 2021 թվականի նոյեմբերի 23-ին։

Նարեկ Կիրակոսյան