ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպո՞ւմ է նախատեսվում․ մանրամասեր Դոնֆրիդ-Բայրամով հեռախոսազրույցից

Լուրեր

18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
18.04.2024 | 19:52
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Բոլորը

Ադրբեջանական «Թուրան» գործակալությւոնը մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 6-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցից։ Մասնավորապես, ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը լրատվամիջոցին ասել է, որ զրույցի ընթացքում քննարկվել է օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը։

«Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է մեր վճռական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին և Եվրամիության ջանքերին»,- ասել է պաշտոնյան։

Դոնֆրիդը Բայրամովին ասել է, որ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը շուտով մեկնելու է տարածաշրջան՝ խորհրդակցությունների համար: Հավելենք, որ Ռիքերը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահն է։

«Նրանք անդրադարձել են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում առաջիկա նիստին՝ որպես խաղաղության գործընթացի առաջ մղման հնարավորություն»,- ասել է ԱՄՆ պաշտոնյան։

Հավելենք, որ հաջորդ շաբաթ բացվելու է ՄԱԿ-ի ԳԱ-ի 77-րդ նստաշրջանը։ Բարձր մակարդակով ընդհանուր բանավեճի առաջին օրը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։

Էմմա Չոբանյան