Ճանապարհները պետք է գործեն այն երկրների ամբողջական ինքնիշխանության ներքո, որով անցնում են․ Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևելյան տնտեսական ֆորումում ունեցած ելույթում անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին։

«Այնուհետև մենք Մոսկվայում հունվարին ստորագրեցինք եռակողմ հայտարարություն աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ երկրների փոխվարչապետների գլխավորությամբ, որոնք զբաղվում են մեր տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հարցով։ Այդ ծրագրի միտքը նրանում է, որ Հայաստանը տրանսպորտային ուղիներ է ստանալու Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանն էլ տրանսպորտային ուղիներ կստանա Հայաստանի տարածքով»,- ասել է Փաշինյանը։

Գլոբալ առումով, ըստ նրա, սա հնարավորություն է՝ բացել նոր միջազգային առևտրային ուղիներ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է դրանում և հույս ունի մոտ ապագայում լուծել այդ խնդիրը։ Նա նշել է, որ աշխատանքներում կա առաջընթաց, սակայն բոլոր հարցերը դեռ լուծված չեն։

«Քանի որ պետք է իրավաբանական հարցերը լուծել, թե ինչ իրավաբանական կարգավորմամբ են աշխատելու այդ ճանապարհները։ Դիրքորոշումը հստակ է, որ բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների ամբողջական ինքնիշխանության ներքո, որով անցնում են։ Մենք հուսով ենք, որ այդ սկզբունքով կկարողանանք իրագործել այդ ծրագիրը, որը մենք, ի դեպ, անվանում ենք Հայկական խաչմերուկ ծրագիր։ Ես կարծում եմ՝ այս ծրագիրը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի համար, այլև Ռուսաստանի, Հեռավոր Արևելքի, նաև՝ Մերձավոր Արևելքի»,- նշել է ՀՀ վարչապետը։

Էմմա Չոբանյան