Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է ընտրություններում պայքարել Էրդողանի դեմ

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել նախագահի թեկնածու, եթե ընդդիմության 6 առաջնորդները համաձայնեն, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Իհարկե, ես պատրաստ եմ, եթե լինի համաձայնություն։ Պարզ է, թե ինչպես պետք է կառավարել պետությունը։ 6 առաջնորդները համաձայն են, թե ինչպես պետք է երկիրը կառավարվի»,- ասել է նա FOX TV-ի հարցազրույցի ընթացքում։

Նա, սակայն, ձեռնպահ է մնացել իրեն ընդդիության թեկնածու հայտարարելուց՝ նշելով, որ «դեռ այդ հարցը չեն քննարկել»։

Հավելենք, որ Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները փետրվարի վերջից հանդիպումներ են անցկացնում՝ քննարկելով երկրի անցումը խորհրդարանական համակարգի, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտվեն ընտրություններում։ Վեց առաջնորդները, սակայն, դեռ միասնական նախագահի թեկնածուի անուն չեն հայտարարել։

Հիշեցնենք, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսին պաշտոնապես հայտարարեց իր թեկնածությունն առաջադրելու մասին՝ երրորդ անգամ վերընտրվելու համար։

Էրդողանի դեմ հավանական թեկնածուներ են նշվում նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, որոնք երկուսն էլ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներ են։ Հարցումների համաձայն՝ և՛ Իմամօղլուն, և՛ Յավաշը ավելի մեծ շանսեր ունեն Էրդողանին հաղթելու։

Թուրքիայում հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2023 թվականի հունիսին։

Էմմա Չոբանյան