ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Բայրամովի հետ քննարկել է բրյուսելյան հանդիպման արդյունքները

Լուրեր

19.04.2024 | 14:21
«Մազերիցս բռնած գլուխս տվել է պատին»․ ինչո՞ւ են վկաները մեղմում ցուցմունքները
19.04.2024 | 14:13
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում․ 35-ամյա երիտասարդը ձերբակալվել է
19.04.2024 | 14:02
ԱՄՆ Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
19.04.2024 | 14:00
Երեք օր առաջ  ԱՆ-ում  և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ
19.04.2024 | 13:57
Թուրքիայում պարենային գնաճը 13 անգամ գերազանցում է ՏՀԶԿ-ի երկրների միջին ցուցանիշը
19.04.2024 | 13:46
Լեհաստանում երկու կասկածյալ է ձերբակալվել Վիլնյուսում Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովի վրա հարձակման գործով
19.04.2024 | 13:38
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված
19.04.2024 | 13:31
Ապրուստիս միակ միջոցն է, 100 հազար դրամ էլ տուգանք ունեմ, ո՞նց եմ մուծելու․ առևտրական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 13:25
Ադրբեջանում «Արևմուտքի հետ կապերի» համար լրագրող է ձերբակալվել
19.04.2024 | 13:16
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ Ազնավուրին
19.04.2024 | 13:07
Առգրավված ապրանքը տանում ենք հատուկ վայր․ Արամ Գյուլզադյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 12:57
Հնդկաստանում մեկնարկում են աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները
19.04.2024 | 12:48
Հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով․ ՊԵԿ նախագահի ուղերձը
19.04.2024 | 12:37
Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրին․ 8 մարդ զոհվել է, առնվազն 25-ը՝ վիրավորվել
19.04.2024 | 12:28
ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու բանաձևի նախագծի վրա
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Բայրամովն ու Դոնֆրիդը  կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի և երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։

«Բայրամովը զրույցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է իրագործել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների կողմից խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օգոստոսի 31-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Բայրամովը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել  երկկողմ համագործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։

Էմմա Չոբանյան