Ինչո՞ւ Երևանը պաշտոնական պատվիրակություն չգործուղեց. Արցախի անկախության օրն ու անորոշ կարգավիճակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
08.06.2026 | 03:53
Քոչարյանը նստելու ա, Ծառուկյանը նստելու ա, Կարապետյանը նստելու ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:45
Ես բացառում եմ, որ ՔՊ-ն ընտրակեղծարարության մեջ ներգրավված լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:37
ՀՀ-ն պատրաստ չէ լինել ԵՄ անդամ, մեր նպատակը ԵՄ ստանդարտներին համապատասխանելն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:27
Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր և տնտեսական վերելք ՀՀ-ում. Փաշինյան
08.06.2026 | 03:19
Հետընտրական զարգացումները բացառում եմ, ոչ մի պրոցես չի լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:03
ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 03:01
«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյուքները
08.06.2026 | 02:44
ԿԸՀ-ն դեռ տվյալներ չի հայտնել, ինչպե՞ս եք ասում, որ հաղթել եք. Factor TV-ի հարցը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արցախը Հայաստան է և վե՛րջ»․ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից անցել է ավելի քան երեք տարի։ Այսօր՝ Արցախի անկախության օրվա առթիվ, ո՛չ Հայաստանի ղեկավարը, ո՛չ էլ Հայաստանից պաշտոնական պատվիրակություն Արցախ չի մեկնել։ Առհասարակ, 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ղեկավարը որևէ անգամ Արցախ չի այցելել։

«Ընդհանրապես, ես դա չեմ կարևորում, որովհետև անձամբ ես պլան չունեմ, ով կցանկանա՝ թող գնա», «Ես ընդհանրապես կաշկանդված չեմ Արցախ գնալուց»,- Factor TV-ի հետ զրույցում նշել են իշխանական պատգամավորներ Վիգեն Խաչատրյանն ու Վլադիմիր Վարդանյանը։

Արցախի անկախության հռչակման 31-րդ տարեդարձի օրը Ստեփանակերտում անցկացվել են մի շարք միջոցառումներ, իսկ Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունները քայլերթ ու հանրահավաք են իրականացրել։

Արցախի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի և Արցախի ղեկավարները:

«Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովմանը, անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին»,- ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առիթով հղված ուղերձում։

«Անտեղի են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն արցախահայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները և, ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, ինչի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային հանրության կողմից հաստատված և չչեղարկված մանդատ»,- ասվում է Փաշինյանի ուղերձում։

Ուշագրավ է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հղած ուղերձում ընդգծվում է անկախության գաղափարը։

«Արցախի ժողովուրդը 31 տարի հետո էլ հաստատակամորեն ու վճռական հայտարարում է, որ, ի հեճուկս ժամանակի բոլոր փորձությունների, հավատարիմ է իր ընդունած որոշմանը, հավատարիմ է իր ընտրած ուղուն, որն անշրջելի է ու անխափան: Արցախը պետք է միշտ լինի կանգուն, լինի հայկական և շարունակի իր ընթացքը անկախության ճանապարհով»,- նշվում է Արայիկ Հարությունյանի ուղերձում։

Հայկական երկրորդ պետությունն անկախություն հռչակեց 1991-ի սեպտեմբերի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի որոշմամբ: Անկախության հռչակագրին հաջորդեց 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն։ Բայց արցախահայության ընտրած ուղին հարթ չէր․ Արցախյան առաջին պատերազմ ու հաղթանակ, քառօրյա պատերազմը, 44-օրյա պատերազմ ու տարածքների կորուստ։

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում, թերևս, ամենաշատ քննարկվող հարցը հետպատերազմյան փուլում Արցախի կարգավիճակն է։ Ո՞րն է ՀՀ իշխանությունների ռազմավարական նպատակն Արցախի հարցում և ինչպե՞ս է պատրաստվում հասնել իր համար ցանկալի արդյունքի։ Թեև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է, այսօր իշխանական պատգամավորն ասում է, թե Հայաստանը չի կարող արցախցիների փոխարեն որոշումներ ընդունել, բացի այդ, պնդում է՝ այդ փաստաթղթով Փաշինյանը փրկել է Արցախը հայաթափումից։

«ՀՀ իշխանությունը չի բանակցում Արցախի ճակատագրի հետ կապված հարցերով, բանակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար, և Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար ամեն ինչ անելու է»,- ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման 6 կետանոց առաջարկների 3-րդ կետով հայկական կողմն ընդգծել էր, որ մեզ համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ կանգնած ենք գոյատևման լուրջ խնդրի առջև և պիտի գտնենք այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն Արցախի ժողովրդի  ապահով կյանքի շարունակությունը հենց այնտեղ՝ Արցախում։  Իսկ Հայաստանի ԱԳՆ ուղերձում նշվում  է՝ հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները։

Արցախի անկախության 31-ամյակի առիթով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին շնորհավորական ուղերձ են հղել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն և Ադամ Շիֆը:

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որն իշխանությանը մեղադրում է Արցախը հանձնելու մեջ, նույնպես ուղերձ է հրապարակել․ «Հայաստանի գործող իշխանությունների կողմից վարվող արկածախնդիր, կարճատես և ապազգային քաղաքականությունը կորստաբեր և աղետալի հարված հասցրեց Հայաստան-Արցախ անքակտելի միասնականությանը, անվտանգային լրջագույն սպառնալիքների առջև կանգնեցնելով մեր զույգ պետություններին։  Եվ, այնուամենայնիվ, որքան էլ ծանր լինեն մեզ պարտադրված 44-օրյա պատերազմի հետևանքները, Արցախի ճակատագիրը մեր բոլորի ձեռքում է»։

Խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունը որևէ ուղերձ չի հղել։ Ի դեպ, Հայաստանի ընդդիմությունը սկսում է բողոքի ակցիաները․ ամառային դադարից հետո առաջին հանրահավաքն այսօր էր՝ Արցախի անկախության օրվա առթիվ։

Օրվա ավարտին պարզ դարձավ, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է այցելել Ստեփանակերտ․ վերջինը լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքում՝ կից գրելով, որ Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում ծաղիկներ է խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի պատվանդանին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան