Էրդողանը Հունաստանին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու ծրագրերի իրականացման մեջ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Էգեյան ծովում թուրքական ռազմաօդային ուժերի դեմ Հունաստանի գործողությունները «տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ծրագրի մաս են կազմում»։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հունաստանը C-300 ՀՕՊ համակարգեր է օգտագործել  թուրքական F-16-երին ուղեկցելու և դրանք կալանելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, երբ թուրքական ինքնաթիռները գտնվել են Հռոդոսից արևմուտք։ Հունաստանի ՊՆ-ն կտրականապես հերքել է թուրքական կողմի պնդումները։

«Մենք շատ լավ գիտակցում ենք իրական պատճառները, որոնք կանգնած են Արևելյան Միջերկրականում Թուրքիայի իրավունքների ոտնահարման փորձերի հետևում։ Մենք նաև տեղյակ ենք ուժերի ու շրջանակների նպատակներից, որոնք այսօր անվճար զինում են Թուրքիային սահմանակից ահաբեկիչներին՝ չնայած ժամանակին հրաժարվել են Անկարային գումարի դիմաց զենք տրամադրել»,- ասել է Էրդողանը։

Նա նաև սադրանք է անվանել, իբր, Հունաստանի գործողությունները Թուրքիայի ռազմաօդային ուժերի նկատմամբ Էգեյան ծովում և նշել, որ այն տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ծրագրի մի մասն է։

«Մենք նաև տեսնում ենք՝ ում է այսօր օգնում ՆԱՏՕ-ն, երբ ժամանակին պատշաճ աջակցություն չէր ցուցաբերում Թուրքիային ազգային անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ ազգային անվտանգության սպառնալիքներին ի պատասխան՝ Թուրքիան շեշտը դնում է հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վրա։

Էմմա Չոբանյան