Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Անկարան ՆԱՏՕ-ին կտեղեկացնի Հունաստանի «սադրանքների» մասին

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Անկարան ՆԱՏՕ-ին կտեղեկացնի Էգեյան և Միջերկրական ծովերում С-300 հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառմամբ հունական կողմի «սադրանքների» մասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը, գրում է Anadolu-ն։

Նախարարությունը հիշեցրել է, որ Հունաստանի հակաօդային պաշտպանության համակարգերն ակտիվացվել են օգոստոսի 23-ին՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներին հետապնդելու համար։ Դեպքը տեղի է ունեցել, մասնավորապես, Հռոդոս կղզու արևմուտքում։

Թուրքիայի ՊՆ-ն ընդգծել է, որ Հունաստանի գործողությունները հակասում են «դաշինքի ոգուն», ինչի կապակցությամբ ինքնաթիռների ռադարների տվյալները կփոխանցվեն ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։ Դեպքերի մասին կտեղեկացվեն ինչպես դաշինքի քարտուղարությունը, այնպես էլ ռազմաքաղաքական դաշինքի անդամ երկրները։

Հիշեցնենք, որ Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, թե հունական F-16 կործանիչներն Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի NEXUS ACE ուսումնական առաքելության ժամանակ հետապնդել են երկու թուրքական F-16 կործանիչների: Իր հերթին Հունաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 23-ին թուրքական կործանիչները Հունաստանի օդային տարածքի 78 խախտում են կատարել, ամեն անգամ նրանց որսալու համար հունական ռազմական ինքնաթիռներ են բարձրացվել։

Տաթև Ֆռանգյան