Գերմանիան հաստատել է անձնագրերի համար ՌԴ չիպերի մատակարարման դադարեցումը

Լուրեր

11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո գերմանական Infineon ՏՏ արտադրողը դադարեցրել է չիպերի մատակարարումը Ռուսաստան, որոնք օգտագործվում էին կենսաչափական անձնագրերի համար։ DW-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկությունը հաստատել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Բոլոր ուղղակի և անուղղակի առաքումները (Ռուսաստանի Դաշնության կենսաչափական անձնագրերի պատրաստման համար անհրաժեշտ չիպեր) Infineon-ը դադարեցրել է դեռ փետրվարին: Այս տեղեկությունը ճիշտ է»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Դիանա Կաասերերը:

Մարտի սկզբին, հարևան պետություն ռուսական ներխուժման մեկնարկից անմիջապես հետո, գերմանական ՏՏ արտադրողը դադարեցրել է նաև իր արտադրանքի արտահանումը Բելառուս և որոշել լուծարել Ռուսաստանում իր տարածաշրջանային ներկայացուցչությունը։

«Մենք մեր համերաշխությունն ենք ցուցաբերում ուկրաինացիներին, որոնք անվախ կերպով պաշտպանում են իրենց ազատությունը, և հուսով ենք, որ բռնությունն ու վիշտը շուտով կվերջանան»,- ասվում է Infineon Technologies AG թվային փոխակերպման գրասենյակի ղեկավար Կոնստանցե Հուֆենբեչերի հայտարարության մեջ, որը տեղադրված է ընկերության կայքում։

Օգոստոսի 26-ին ՌԴ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության կայքում հրապարակված կենսաչափական անձնագրերի տրամադրման դիմումները կասեցնելու մասին ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը մեծ արձագանք է առաջացրել առաջին հերթին արտերկրում բնակվող ռուսների շրջանում։ Այդ ժամանակ մի շարք ռուսական և միջազգային լրատվամիջոցներ ենթադրեցին, որ նոր սերնդի անձնագրերի տրամադրման դիմումների ընդունման դադարեցումը պայմանավորված է Ռուսաստանում այդ փաստաթղթերի արտադրության համար անհրաժեշտ չիպերի պակասով։

Տաթև Ֆռանգյան