Լաչինի միջանցքը փակվեց 30 տարի գործելուց հետո․ որքանո՞վ է մատչելի Արցախը ՀՀ-ին կապող նոր ճանապարհը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
Բոլորը

Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն այսօրվանից այլև չի գործի։ Դրա փոխարեն քաղաքացիները կարող են անցնել նոր երթուղով, որն անցնում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով: Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են նոր միջանցքում ու վերահսկողություն են իրականացնում։ Լաչինի միջանցքով երևեկությունն այսօրվանից դադարեցնելու մասին որոշումը կայացվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախօրեի նիստում։

«2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ 3 տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 4-ին հայտնել էր, որ այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու կավարտվեն 2023 թվականի գարնանը։ Մինչ հիմնական ճանապարհը պատրաստ կլինի՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով, որի գրունտային հատվածում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։

«Մինչև հիմնական միջանցքի կառուցումը՝ որոշ ժամանակ է պահանջվում, որ Հայաստանն Արցախին միացնող ճանապարհը վերջնական պատրաստ լինի։ Այսինքն՝ այդ փոքր հատվածը կգործի միջանցքի տրամաբանությամբ՝ մինչև հիմնական ճանապարհի կառուցումը: 4․7 կիլոմետրանոց ճանապարհի վրա արդեն ռուս խաղաղապահները տեղակայված են և վերահսկում են երթևեկությունը»,- նշում է Արցախի կառավարության ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է Արցախը ՀՀ-ի հետ կապող մյուս ենթակառուցվածքներին, ըստ նախարարության ներկայացուցչի՝ այդ հարցը մասամբ է լուծված։

«Կապի խնդիրը լուծված է ամբողջությամբ: Էլեկտրագծերի մասով աշխատանքները դեռևս շարունակվում են, և հույս ունենք, որ առաջիկայում, այսինքն՝ սեպտեմբերի սկզբին, երևի թե ամբողջությամբ ավարտված կլինեն աշխատանքները: Ինչ վերաբերում է գազամատակարարմանը, այդ մասով դեռևս հստակ բան չկա։ Նոր ուղիներ են փնտրում, որպեսզի ավելի անվտանգ գազամատակարարում ապահովվի Արցախի համար»,- նշեց Պետրոսյանը։

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի խոսքով՝ թեև այսօրվանից շահագործվող նոր միջանցքը տարածական տեսանկյունից ավելի կարճ է, այնուամենայնիվ, ճանապարհի ոլորապտույտ լինելը տնտեսական հեռավորությունն ավելի մեծ է դարձնում։

«Այնտեղ բավականին մեծ, Հայաստանում բոլորին հայտնի ոլորանները, որ կան, այդ կարգի կամ ավելի մեծ թեքություններ կան։ Երկրորդ՝ այդ ճանապարհների ոլորանների աղեղի անկյունն է, թե ինչ աղեղի վրա ես պտտվում։ Վարորդները կիմանան՝ ինչի մասին է խոսքը․ ասում են՝ քաշող ճանապարհ է, երբ շրջադարձ կատարելիս մեքենան իներցիայով աջ է գնում»,- ներկայացնում է Նահապետյանը։

Նրա խոսքով՝ ճանապարհով երթևեկել հնարավոր է միայն ցածր արագությամբ, բացի այդ, ըստ նրա, ձմռանը լուրջ խնդիրներ կարող են լինել․ «Ձմեռը դա ռեալ փոխադրվելու հնարավորության խնդիր կարող է ստեղծել, մանավանդ, որ խոսքը գնում է մի տարածքի մասին, որտեղ բնակլիմայական պայմաններից ելնելով՝ միջին նորման տարեկան տեղումների բավականին բարձր է, առատ ձյուն է գալիս»:

Այս պայմաններում ինչպե՞ս է իրականացվելու ճանապարհի սպասարկումը․ Նահապետյանն այստեղ վտանգներ է տեսնում․ «Առաջին փորձը, որ մենք ունենալու ենք այդ ճանապարհի հետ առնչվելու, լինելու է այս ձմեռ։ Իմ մտավախությունն է, որ եթե այս ձմեռ այդ ճանապարհը չկարողացանք նորմալ սպասարկել, անհնար եղավ, արցախցիներն ունենալու են 2 տարեբակ․ մնալ Արցախում, գոտիները ձգել տնտեսական փոխադրումների բացակայության պայմաններում, այսինքն՝ մի հատ նոր Վերին Լարս ենք սարքում մեր գլխին, կամ սկսելու են Արցախի ամենաաշխույժ բանակցողները բանակցել Ադրբեջանի հետ նախկին երթուղով գնալու հետ կապված, ինչը, բնականաբար, ունենալու է քաղաքական, տնտեսական, անվտանգային և այլ գներ»։

Ուշագրավ է, որ Լաչինի միջանցքին փոխարինող նոր երթուղու կառուցման համար նախատեսված վերջնաժամկետի ավարտին, ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, դեռևս 1 տարուց ավելի ժամանակ կար։ Այս մասին խոսել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի ասուլիսում։

«Նախ՝ եռակողմ հայտարարությամբ այդ հարցը կողմերի համաձայնությամբ պիտի լուծվի 3 տարվա ընթացքում, իսկ դրա համար կա առնվազն 1 տարի մի քանի ամիս ժամանակ: Եվ երկրորդ` Հայաստանի տարածքում ևս պետք է ճանապարհաշինական աշխատանքներ իրականացվեն՝ նման լուծման գնալու համար։ Այս փուլում մենք դեռևս նախագծման աշխատանքներն ենք իրականացնում։ Եվ երբ վերջնական ըմբռնում լինի, որ մենք մեր նպատակին հասնում ենք, այսինքն՝ ավելի արագ և ավելի որակյալ ճանապարհ պիտի ունենանք լիարժեք ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, այո՛, կգնանք նման լուծումների»,- նշել էր Փաշինյանը։

Ստացվում է, որ Լաչինի միջանցքին լիարժեք փոխարինող ճանապարհի կառուցման աշխատանքները նոր են սկսվել և կավարտվեն միայն հաջորդ տարի, բայց հայկական կողմն արդեն չի կարող օգտվել Լաչինի միջանցքից, իսկ հարակից բնակավայրերը՝ Բերձորը, Աղավնոն ու Սուսը, անցել են Բաքվի վերահսկողության տակ։ Ո՞րն էր այս շտապողականության պատճառը և ինչո՞ւ սահմանված վերջնաժամկետը դեռ չլրացած ու նոր ճանապարհի կառուցումը չավարտած՝ փակվեց Լաչինի միջանցքը, առայժմ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի հնչել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան