Վտանգավոր թափոններն ու Փաշինյանի հայտարարած պատերազմը. աղբի խնդիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Բոլորը

Երևանում աղբի տեսակավորման համար նախատեսված թափոնամանները շատ չեն։ Մայրաքաղաքի վարչական շրջանների շուրջ 138 հասցեներում պիլոտային ծրագրով տեղադրված գունավոր աղբամանների թիվը մեկուկես տարի է՝ չի ավելանում, իսկ տեղադրված թափոնամաններում, ինչպես պարզեցինք մեր նկարահանումների ընթացքում, կարելի է հանդիպել նաև կենցաղային աղբ:

Սա փաստում է, որ քաղաքացիների շրջանում աղբի տեսակավորման մշակույթը դեռ լիարժեք ձևավորված չէ: Ու թեև Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք զբաղվում են աղբի վերամշակմամբ, այդուհանդերձ, քիչ են աղբը տեսակավորող քաղաքացիները։

Մոտ չորս տարի է՝ թափոնները տեսակավորում է նաև Քրիստինե Տեր-Մաթևոսյանը: Ասում է՝ սկզբում մի քիչ դժվար էր, տան փոքրիկները չէին պատկերացնում՝ մեծերն ինչո՞ւ եմ տարբեր արկղերի մեջը լցնում աղբը, բայց հետո գործընթացին միացան նաև իրենք։

Այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը համագործակցում  է մրցութային կարգով հաղթած և թափոնների վերամշակմամբ զբաղվող «Սարանիստ», «ԱրմՊլաստ», «Փեյփեր Թրեյդինգ» և «Թեհիլ» ընկերությունների հետ, որոնց հանձնվում են, համապատասխանաբար, ապակու, պլաստիկի, ստվարաթղթի թափոններ։ Հունվարի 1-ից մինչ օգոստոսի 20-ն այս ընկերություններին փոխանցվել է 37.000 կիլոգրամ ապակու, 26․300 կգ պլաստիկի և մոտ 370.000 կիլոգրամ ստվարաթղթի թափոն:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ ընկերություններին հանձնվող թափոնների քանակը տարեցտարի ավելանում է, այժմ էլ թափոնամանների ավելացման անհրաժեշտություն կա:

Մինչև տարվա վերջ 138 հասցեում տեղադրված թափոնամանների թիվն առնվազն կկրկնապատկվի: Բեգոյանն ընդունում է՝ աղբի տեսակավորման ամաններում հաճախ կարելի է նաև կենցաղային աղբ տեսնել։

«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն անդրադառնում է տեղադրված թափոնամաններին և եզրակացնում՝ Երևանում ստվարաթղթի և պլաստիկի թափոնամաններ տեղադրվեցին միայն նրա համար, որ կային դրանք վերամշակող ընկերություններ: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Զարաֆյանի, աղբի տեսակավորման խնդիրը պետք չէ տարանջատել աղբի ուտիլիզացման, վերամշակման և, այսպես կոչված, կոշտ կենցաղային թափոնների խնդրից:

Հայաստանում աղբի տեսակավորման և վերամշակման հնարավորությունների մասին խոսվել է ամենաբարձր մակարդակով: Դեռևս 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց աղբի դեմ պատերազմ հայտարարելու մասին:

Վարչապետի այդ հայտարարությունից անցել է ավելի քան երեք տարի, սակայն որևէ ռազմավարության մասին դեռ խոսք չկա: Ավելին՝ պետական գերատեսչություններում թափոնների տեսակավորում չի իրականացվում: Արմեն Բեգոյանն ասում է՝ առաջիկայում հանդես կգան առաջարկությամբ, որպեսզի նախարարություններում և այլ մարմիններում առնվազն ստվարաթղթի թափոնները տեսակավորվեն:

Ինգա Զարաֆյանը, մինչդեռ, պնդում է՝ Հայաստանում առհասարակ չկա թափոնների տեսակավորման քաղաքականություն: Սակայն, ըստ Զարաֆյանի, քանի դեռ չկա բժշկական կամ վտանգավոր թափոնները վերամշակող ձեռնարկություն, դրանք ընդհանուր աղբի մեջ կհայտնվեն՝ բոլոր վտանգավոր հետևանքներով: Բնապահպանական կազմակերպության պատասխանատուն կարևորում է նաև էլեկտրոնային աղբի տեսակավորումն ու վերամշակումը, ինչի հետ կապված ևս Հայաստանում ոչինչ չի արվում:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, թեև կարևորում է վտանգավոր թափոնների տեսակավորումը, սակայն ասում է՝ այս տարի դրա հետ կապված նորություն չի լինելու:

Թափոնների տեսակավորման գործընթացի մասին 2020 թվականի դեկտեմբերին հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: Սա նաև նախկին քաղաքապետի նախընտրական խոստումներից էր: Երևանի քաղաքապետարան գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով հայտնել, թե այս փուլում թափոնների տեսակավորման հետ կապված ի՞նչ քայլեր են իրականացվում: Քաղաքապետարանից հայտնել են, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ ծրագրել են առաջիկայում ընդլայնել վերամշակվող թափոնների քանակը՝ թղթի, պլաստիկի, ապակու թափոնների շարքին ավելացնելով մետաղյա թափոնները: Թե կոնկրետ ե՞րբ և ո՞ր ընկերությունն է զբաղվելու մետաղյա թափոնների վերամշակմամբ, դեռևս պարզ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էլեն Սոլկարյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: