Ձյուդոյիստ Գոռ Կարապետյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող

Լուրեր

05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Oգոստոսի 24-28-ն անցկացված աշխարհի առաջնությանը ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցել է 5 մարզիկով` Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են նաև Գոռ Սաֆարյանը (50 կգ), Վահե Աղասյանը (55 կգ), Էրիկ Սաղաթելյանը (55 կգ) և Արսեն Հայրապետյանը (90 կգ), որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:

Նախապատրաստվելով այդ առաջնությանը՝ թիմն օգոստոսի 10-ից վերջին ուսումնամարզական հավաքն անցկացրել է Վրաստանի Գորի քաղաքում:

Գոռն աշխարհի պատանեկան առաջնության 1/16 եզրափակչում 1 րոպե 12 վայրկանում հաղթանակի է հասել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ մարզիկը հաղթել է Նիդերլանդների ներկայացուցչին, քառորդ եզրափակչում Գոռը դարձյալ ժամանակից շուտ հաղթանակ է տարել արդեն ադրբեջանցի մարզիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժեղ է գտնվել սերբ մրցակցից: Եզրափակչում էլ Գոռ Կարապետյանը մրցել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալիշեր Սամանովի հետ և տպավորիչ հաղթանակի հասել՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:

Գոռ Կարապետյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է, նրա անձնական մարզիչը Վահե Թորոսյանն է: Ավելի վաղ այս մրցաշրջանում Գոռ Կարապետյանը դարձել էր նաև Եվրոպայի փոխչեմպիոն և օլիմպիական մանկապատանեկան փառատոնի բրոնզե մեդալակիր:

Նշենք՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնություններում սա անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալն է: Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը թիմի մասնակցությունը բավարար է գնահատում. «Նախկինում աշխարհի պատանիների առաջնությունում ոսկե մեդալակիր չէինք ունեցել: Գոռը լավ էր պատրաստվել: Հասկանում ենք, որ սա աշխարհի առաջնություն էր, մրցակցությունը բավական մեծ էր, այնպես որ, արդյունքները բավարար եմ գնահատում»,- ասել է Հովհաննես Դավթյանը՝ ընդգծելով, սակայն, որ մեդալային ակնկալիքներ ունեին նաև 50 և 55 կգ քաշային մարզիկներից:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև 50 կգ քաշային Գոռ Սաֆարյանը, սակայն պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում և վերջնարդյունքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Հայ ձյուդոյիստներն առաջիկայում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Հովհաննես Դավթյանի խոսքով՝ թիմի կազմը գրեթե որոշված է, իսկ առաջնությունից սպասելիքները մեծ են»,- ասված է հաղորդագրությունում։