ԵԱՀԿ-ի կոշտ պատասխանն Ադրբեջանին

Լուրեր

28.03.2024 | 18:57
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
28.03.2024 | 18:51
ՍԱՏՄ-ը Բելառուսից ստացել է նամակը, վերահսկողություն կիրականացնի «Արարատի կոնյակի գործարան»-ում
28.03.2024 | 18:41
Պուտինը հայտարարել է՝ եթե F-16-ներն օգտագործվեն Մոսկվայի դեմ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ՌԴ-ի համար օրինական թիրախ կդառնան
28.03.2024 | 18:30
Առաջիկայում ԼՂ ի բնակիչների բնակարանային ծրագրի մասին մեր որոշումը կհայտնենք․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 18:24
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
28.03.2024 | 18:16
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
28.03.2024 | 18:09
Թուրքիան պատրաստվում է մեծացնել պայթուցիկների արտադրությունը՝ Ուկրաինային արկեր մատակարարելու համար․ Bloomberg
28.03.2024 | 18:00
Մարությանը կուսակցություն է հիմնում, Սարգսյանը՝ ՌԴ-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում մնալու վտանգի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 17:51
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
28.03.2024 | 17:42
Ուկրաինայում պատերազմը 537 երեխայի կյանք է խլել
28.03.2024 | 17:33
Լատվիայի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
28.03.2024 | 17:22
Ֆրանսիայում «Նելսոն» փոթորկի պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը
28.03.2024 | 17:10
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի
28.03.2024 | 17:00
Գերմանիայի նախկին կանցլերը հայտարարել է, որ Պուտինի հետ իր մտերմությունը կօգնի դադարեցնել Ուկրաինայում պատերազմը
28.03.2024 | 16:48
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022թթ․ ռազմավարության գնահատման հետազոտություն․ ՀՔԱՎ
Բոլորը

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը թվիթերյան էջում գրառում է արել՝ ըստ էության, պատասխանելով Բաքվի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը կասկածի տակ դնող հայտարարություններին։

«Գիտե՞ք, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ 1997 թվականի հունվարի 1-ից համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Խումբը հարթակ է ապահովում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար, որպեսզի ի վերջո կայունություն հաստատվի Հարավային Կովկասում»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ը, արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակելուն, քննադատել էր այդ որոշումը։

«Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և հստակ ձևակերպվել է ամենաբարձր մակարդակով։ Գործնականորեն չգործող Մինսկի խմբի «վերակենդանացման» փորձերը կարող են հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ը հեռանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից։ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ մեր գործընկերները, պետք է հասկանան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելը ոչ մի կերպ չի ծառայում կարգավորմանը»,- ասել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին պատասխանել էր Բաքվի հայտարարությանը։ Պետդեպարտամենտի հանրային կապերի գրասենյակի փոխխոսնակ Վեդանթ Պանտելն ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու ԱՄՆ-ի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։

Բաքվից այսօր ևս դժգոհություններ էին հնչել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հասցեին։ Իլհամ Ալիևի խորհրդական Հաջիևը, անդրադառնալով արևմտյան երկու երկրների դեսպանների՝ Շուշի այցելելու հրավերը չընդունելուն, ասել էր․

«Այսօր Շուշիում չեն Ադրբեջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները։ Նրանք բացահայտ արհամարհեցին ադրբեջանական կառավարության հրավերը»։

Հաջիևը դարձյալ դժգոհել էր, թե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, «չեն նպաստել հակամարտության կարգավորմանը»։

«Նրանք վատնել են մեր ժամանակի 30 տարին։ Չմասնակցելով այս ուղևորությանը՝ նրանք հերթական անգամ արհամարհանք են դրսևորել»,- ասել է Հաջիևը։