Շվեդիան և Ֆինլանդիան կամրապնդեն դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում․ Ստոլտենբերգ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքի դիրքերը հեռավոր հյուսիսում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կանադական The Globe and Mail թերթին տված մեկնաբանության մեջ։

Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու արդյունքում արկտիկական ութ երկրներից յոթը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքը շահագրգռված է «Հեռավոր հյուսիսում անվտանգության, կայունության և համագործակցության պահպանմամբ»։

«Արկտիկան դարպաս է դեպի Հյուսիսային Ատլանտյան, որտեղով անցնում են առանցքային առևտրային և տրանսպորտային ուղիները՝ միացնելով Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան։ Ուստի չափազանց կարևոր է տարածաշրջանում նավարկության ազատության ապահովումը»,- ասել է Ստոլտենբերգը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան Popular Mechanics ամսագիրը գրել էր, որ ՆԱՏՕ-ին պետք են ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ Շվեդիայի զինված ուժերը Ռուսաստանի հետ առճակատման դեպքում: Ըստ պարբերականի՝ նրանց ռազմական ուժերը կբավականացնի Էստոնիային, Լատվիային և Լիտվային պաշտպանության համար։ Պարբերականը նշել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալով, Բալթիկ ծովը գործնականում կանցնի դաշինքի լիակատար վերահսկողության տակ։

Տաթև Ֆռանգյան