ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կամավորները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն օգոստոսի 22-ին պարգևատրել են մայիսին Երևանում անցկացված Եվրոպայի բռնցքամարտի առաջնության կամավորներին:

ԿԳՄՍՆ-ից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում պարգևատրվել են տասնապետերը, որոնք ԵԱ-ի ժամանակ կատարել են ինչպես կամավորական աշխատանքներ, այնպես էլ ղեկավարել են կամավորների՝ 10 հոգուց բաղկացած խմբեր: Նրանք պարգևատրվել են հավաստագրերով և հուշանվերներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ առանց կամավորների աջակցության Եվրոպայի առաջնությունը կազմակերպչական առումով այդքան հաջող ընթացք չէր ունենա: Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել կամավորներին՝ կատարած հսկայածավալ աշխատանքի համար. «Իմացե՛ք՝ դուք շատ հանրօգուտ աշխատանք եք կատարել: Ամբողջ աշխարհում կամավորական շարժումը շատ է կարևորվում: Պատահական չէ, որ օլիմպիական խաղերի ժամանակ, երբ ՄՕԿ-ի նախագահը սկսում է ողջույնի խոսքը, մարզիկների, մարզիչների և մարզական պատվիրակությունների շարքում անպայման նշում է կամավորներին, քանի որ առանց նրանց այդ խաղերն ուղղակի չեն կայանա:

Առանց ձեր օգնության մեր առաջնությունը չէր լինի այդքան փայլուն և գեղեցիկ»:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ևս շնորհակալություն է հայտնել կամավորներին՝ ընդգծելով, որ ԵԱ-ի հյուրերը բարձր են գնահատել նրանց աշխատանքը. «Որպես ֆեդերացիայի նախագահ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն տիտանական աշխատանքի համար, որ կատարեցիք այդ օրերին: Ձեր աշխատանքը բարձր են գնահատել նաև մեր հյուրերն ու միջազգային պատվիրակները»:

Համահայկական կամավորական միության հիմնադիր-նախագահ Սևակ Կարապետյանի խոսքով՝ Եվրոպայի առաջնության ժամանակ ավելի քան 180 կամավոր է աշխատել: Կարապետյանն ասում է՝ իրենք աշխատել են մեկ տան սկզբունքով. առաջնային նպատակը եղել է հյուրերին գեղեցիկ ընդունելն ու ճանապարհելը, իսկ մնացած խնդիրները թողել են տան ներսում. «Նախապես հայտարարություն էինք տարածել, որին շուրջ 700 կամավոր էր դիմել: Մեր սահմանած որոշակի պահանջները հաշվի առնելուց հետո մնացին 186-ը, իսկ վերջնական փուլում՝ 136-ը: Առաջնության ընթացքում միջազգային պատվիրակությունների բարձրացրած յուրաքանչյուր հարց ժամանակին ստացել է իր լուծումը՝ առաջին հերթին հենց կամավորների արդյունավետ աշխատանքի շնորհիվ»:

Սևակ Կարապետյանը նշում է՝ կամավորների աշխատանքը սկսվել է արդեն կազմակերպչական շրջանում՝ առաջնության մեկնարկից դեռ 10 օր առաջ. «Կամավորները մասնակցել են համալիրում տարվող աշխատանքներին, նվերների փաթեթավորմանը, տարածքի կահավորմանը: Առաջնության մեկնարկին ընդառաջ կամավորները 24/7 ռեժիմով գտնվում էին «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ դիմավորում էին առաջնության միջազգային պատվիրակություններին: Մի խոսքով՝ ներգրավված են եղել կազմակերպչական բոլոր գործերում ու կատարել տարաբնույթ աշխատանքներ»:

Հիշեցնենք՝ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մեդալ է նվաճել Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում: Կարիերայում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն են հռչակվել Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: