ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին շտապ հեռանալ Ուկրաինայից
Քաղաքականություն
23.08.2022 | 11:31Պետդեպարտամենտը և Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոչ են արել ԱՄՆ քաղաքացիներին, որոնք դեռևս Ուկրաինայում են, անհապաղ լքել երկիրը, հայտնում է Associated Press-ը (AP):
Սա, ըստ ամենայնի, կապված է ռազմական գործողությունների սրման հավանականության վերաբերյալ Պետդեպարտամենտի տարածած տեղեկատվության հետ։ Ուկրաինայում մնացած ամերիկացիների համար Պետքարտուղարությունն ուղեցույց է հրապարակել՝ ինչ պետք է անել, եթե պայթյունի կամ օդային տագնապի ձայներ են լսում։
Պետքարտուղարության զեկույցը հիմնված է երկուշաբթի ԱՄՆ հետախուզական ծառայության գաղտնազերծած տեղեկությունների վրա, գրում է AP-ն։
Տաթև Ֆռանգյան