Բայդենը հանձնարարել է Կիևին 775 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնել

Լուրեր

25.04.2024 | 18:09
«Մոբայլ սենթրը» դարձել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն
25.04.2024 | 18:07
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն
25.04.2024 | 18:01
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին․ նա ձերբակալվել է
25.04.2024 | 17:54
Իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել բերման ենթարկվածներին տեսակցելու․ ՄԻՊ
25.04.2024 | 17:49
ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձևը
25.04.2024 | 17:40
Հոգևորականն անիծում էր իշխանություններին Ծիծեռնակաբերդում․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:31
Հնդկաստանն արձագանքել է ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ Բաքվի դժգոհություններին
25.04.2024 | 17:29
Ատելության խոսքը Հայաստանում կրում է համակարգված բնույթ․ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 17:21
Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
25.04.2024 | 17:12
Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ աճ է գրանցել
25.04.2024 | 17:04
Վրաստանում բանտից ազատ է արձակվել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ ցույցերի մասնակից Լազարե Գրիգորիադիսը
25.04.2024 | 16:55
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ
25.04.2024 | 16:50
Ժամանակին պետք է արձագանքեք և ավելի կոշտ․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՄԻՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 16:40
Ուկրաինայի պատերազմը գլխավոր սպառնալիքն է եվրոպական անվտանգության համար. Մակրոն
25.04.2024 | 16:31
Կարո՞ղ ա ազգովի անալիզի ենթարկվենք, ունենանք արյան բանկ, ԴՆԹ տվյալներ․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես կարգադրել է Ուկրաինային 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

«Մենք մոտենում ենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած և դաժան լայնամասշտաբ պատերազմի վեցամսյա նշագծին, նախագահ Պուտինի ուժերը շարունակում են իրենց հարձակումը՝ լուրջ վնաս հասցնելով քաղաքացիական բնակչությանը և առաջացնելով քաղաքացիական ենթակառուցվածքի զանգվածային ավերածություններ: Նախագահ Բայդենը հստակ հասկացրել է, որ մենք շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար այնքան, որքան անհրաժեշտ է։

ԱՄՆ Սահմանադրությամբ և օրենքներով ինձ տրված լիազորություններով՝ այսօր ես արտոնում եմ 2021 թվականի սեպտեմբերից ի վեր մեր 19-րդ ամերիկյան սպառազինության և տեխնիկայի կրճատումը՝ այդ լիազորությունների օգտագործմամբ:

775 միլիոն դոլարի այս կրճատումը ներառում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պահուստներից լրացուցիչ զենք, զինամթերք և սարքավորումներ, որոնք ուկրաինական զինված ուժերն այնքան արդյունավետ են օգտագործել իրենց երկրի պաշտպանության համար: Այս փաթեթում Ուկրաինային հատկացված անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի օգնության ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 10,6 մլրդ դոլար այդ վարչակազմի աշխատանքի սկսվելուց ի վեր»,- ասված է հուշագրում, որը Բայդենն ուղարկել է ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Էնթոնի Բլինքենին: